Սեղմել Esc փակելու համար:
ԱԼԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱԼԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 մարտի 2019 թվականի N 237-Ա

 

ԱԼԲԵՐՏ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԵՎ ԳԱԳԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանին և Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանին 2019 թվականի մարտի 14-16-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «Եվրասիական տնտեսական միության տարածքում թանկարժեք քարերի և թանկարժեք մետաղների նկատմամբ գործողություններ իրականացնելու առանձնահատկությունների մասին» համաձայնագրի նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքները քննարկելու նպատակով:

2. Ալբերտ Բաբայանի և Գագիկ Մկրտչյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Ալբերտ Բաբայանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 14

ք. Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.03.2019
N 237-Ա
Որոշում