Սեղմել Esc փակելու համար:
ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 ապրիլի 2019 թվականի N 362-Ա

 

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի ապրիլի 8-10-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա)` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպվող «Նորմատիվ-իրավական շրջանակի ստեղծում` արդյունքների ձեռքբերման գործընթացի համար» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի` Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գաբրիելյանի` Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 5

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
05.04.2019
N 362-Ա
Որոշում