ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2019 թվականի N 392-Ա
ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2019 թվականի մայիսի 13-15-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն)` Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին, իսկ 2019 թվականի մայիսի 15-17-ը` Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)` Եվրոպոլի գործադիր տնօրեն Կատերին Դը Բոլին հանդիպելու նպատակով:
2. Վալերիյ Օսիպյանի` Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) և Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն և Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. ապրիլի 10
Երևան