ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2019 թվականի N 228-Ա
Կ. ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշման հավելվածի 11-րդ կետը`
1. Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքների կարգավիճակի հստակեցման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` 2-ամսյա ժամկետում կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. ապրիլի 25
Երևան
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
2019 թ. ապրիլի 25-ի
N 228-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Վ. Սիսեռյան - ՀՀ փոխվարչապետ Տ. Ավինյանի գրասենյակի ղեկավար
(աշխատանքային խմբի ղեկավար)
Կ. Ղազարյան - «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»
ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Կիրակոսյան - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և
հողաշինարարության վարչության պետ
Ա. Հարությունյան - Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական
բաժնեմասի կառավարման վարչության մասնավորեցման
նախապատրաստման և լուծարման բաժնի պետ
Ա. Գևորգյան - Երևանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի
տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Մանուկյան - «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ»
հիմնադրամի տնտեսական աշխատանքների գծով փոխտնօրեն
(համաձայնությամբ):