Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՄԱՆ

 

Թիվ 11-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 36-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33 և 34-րդ հոդվածները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետի 5-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի «Ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» թիվ 36-Լ հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.

i

«Համաձայն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2023 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 4-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածի 19-րդ կետի 5-րդ ենթակետի`».

2. Հրամանի հավելվածում`

i

1) 3-րդ կետի 1-ին ենթակետում «հասարակական անվտանգությունը» բառերից հետո լրացնել «, այդ թվում` ջրային ավազաններում և առափնյա հատվածներում» բառերը.

2) 8-րդ կետում «երթուղին» բառից հետո լրացնել «կամ տեղամասը» բառերը.

i

3) 9-րդ կետում «երթուղի» բառից հետո լրացնել «(տեղամաս)» բառը.

i

4) 10-րդ կետի 19-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետ.

«20) ջրային փչովի բաճկոնակ (ջրային պարեկության դեպքում)»:

5) 15-րդ կետում «միջոցները» բառից հետո լրացնել «(լողամիջոցը)» բառը,

i

6) 22-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետ.

«1.1) լողամիջոցով,»,

7) 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր կետ.

i

«25.1. Պարեկային լողամիջոցներն ունեն գունագրաֆիկ երանգավորում, կահավորված են հետևյալ տեխնիկական սարքերով ու միջոցներով`

1) ռադիոկապի ստացիոնար սարք.

2) լողամիջոցի GPS սարք.

3) բարձրախոս, ցուցաձող.

4) լուսաձայնային ազդանշանային համակարգ.

5) լուսարձակ (լողամիջոցի համար).

6) ամուր դյուրակիր համակարգիչ (պլանշետ)` իր լիցքավորիչով.

7) LTE երթուղիչ (router)

8) ալկոմետր.

9) թերմոտպիչ.

10) դեպքի վայրի պահպանման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում հատուկ գունագրաֆիկ ժապավեն` դեպքի վայր հանդիսացող տարածքի սահմանազատման համար.

11) զրահաբաճկոն և ջրային փչովի բաճկոնակ.

12) օդամղիչ սարք.

13) մուտքի գործիքներ.

14) նախազգուշացման գործիքներ.

15) դեպքի վայրի զննության արդյունքում վերցված իրերի կամ նմուշների պահման տոպրակ.

16) կրակմարիչ.

17) փրկարարական միջոցներ.

18) ջրասուզակի հանդերձանք.

19) պարան.

20) անհետաձգելի առաջին օգնության դեղատուփ.

21) համազգեստի վրա կրվող տեսախցիկի լիցքավորիչ (ամրակ).

22) 12-220Վ փոխակերպիչ.

23) դյուրակիր ռադիոկապի լիցքավորիչ.

24) տեսանկարահանող սարք:».

8) 26-րդ կետում «միջոցում» բառից հետո լրացնել «(լողամիջոցում)» բառը.

i

9) 27-րդ կետում «միջոցում» բառից հետո լրացնել «(լողամիջոցում)» բառը.

i

10) 29-րդ կետում «երթուղու» բառից հետո լրացնել «կամ տեղամասի» բառերը, իսկ «երթուղին» բառից հետո «(տեղամասը)» բառը.

11) 29-րդ կետի 5-րդ ենթակետում «միջոցները» բառից հետո լրացնել «(լողամիջոցները)» բառը.

12) 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«5.1) անհրաժեշտության դեպքում լողամիջոցներն ափ կամ լողամիջոցների կանգատեղի տեղափոխելիս,»

13) 29-րդ կետում լրացնել նոր ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«5.2) լողամիջոցները կամ ջրային ավազանում կամ առափնյա հատվածում կորած անձանց որոնելիս, ափից հեռացած և օգնության կարիք ունեցող անձանց ափ տեղափոխելիս,».

14) 29-րդ կետի 10-րդ ենթակետում «միջոցի» բառից հետո լրացնել «(լողամիջոցի)» բառը.

15) 30-րդ կետում «միջոցով» բառից հետո լրացնել «(լողամիջոցով)» բառը.

i

16) 31-րդ կետում «միջոցներով» բառից հետո լրացնել «(լողամիջոցներով)» բառը.

i

17) 34-րդ կետում «ճանապարհներին» բառից հետո լրացնել «ինչպես նաև ջրային պարեկային ծառայություն իրականացնելիս` ըստ անհրաժեշտության» բառերը.

i

18) 35-րդ կետում «նպատակով» բառից հետո լրացնել «և ջրային պարեկային ծառայություն իրականացնելիս» բառերը.

i

19) 41-րդ կետում «առկայությունը» բառից հետո լրացնել «իսկ ջրային ավազաններում` ափերի ծանրաբեռնվածությունը հասարակական օբյեկտներով, մշակութային օջախների, մերձափնյա բնակելի հատվածների, լողափերի և հանգստի գոտիների առկայությունը, ափից հեռավորությունը,» բառերով.

i

20) 45-րդ կետի 2-րդ ենթակետում «հաստատող» բառից հետո լրացնել «և անհրաժեշտ այլ» բառերը.

21) 45-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետով.

«2.1) իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի դեպքում բարձրախոսով հայտարարելու կամ այլ հասկանալի եղանակով կանգնեցնել և տիրապետողի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` երկու ընթերակաների ներկայությամբ զննել լողամիջոցը, փոխադրվող բեռը, իրականացնել նավավարի սթափության վիճակի զննություն,»,

22) 45-րդ կետում 3-րդ ենթակետից հետո լրացնել նոր ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«3.1) ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել լողամիջոցներ վարելը, ջրային տարածք մուտք գործելը կամ ջրային կամ ափամերձ տարածքում գտնվող անձանց շարժը` իրենց կամ այլոց կյանքի կամ առողջության պաշտպանության նպատակով` անհրաժեշտության դեպքում լողամիջոցները անձամբ վարելով կամ քարշակման եղանակով տեղափոխելով ափ կամ լողամիջոցների կանգատեղի.»,

i

23) 46-րդ կետում 4-րդ ենթակետից հետո լրացնել նոր ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«4.1 անհրաժեշտության դեպքում լողամիջոցներն ափ կամ լողամիջոցների կանգատեղի տեղափոխելիս, ինչպես նաև լողամիջոցները կամ ջրային ավազանում կամ առափնյա հատվածում կորած անձանց որոնելիս, ափից հեռացած և օգնության կարիք ունեցող անձանց ափ տեղափոխելիս.»,

24) 49-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ.

i

«49.1. Սույն հավելվածի 49-րդ կետում նշվածներից բացի, ջրային ավազանում և առափնյա հատվածում իր ծառայողական պարտականությունները կատարելիս պարեկային ծառայողը պարտավոր է`

1) ջրասուզման անհրաժեշտության դեպքում կարգախմբի մյուս պարեկին հանձնել իր տեխնիկական հագեցվածության կամ սպառազինության մեջ ներառված այն միջոցները, որոնք ջրի մեջ ընկղմվելու հետևանքով կարող են խափանվել,

2) ջրային ավազաններում և առափնյա հատվածներում` լողափերում, հանգստյան գոտիներում, իրականացնել հասարակական կարգի պահպանություն, օպերատիվ կերպով արձագանքել իրավախախտումներին և պատահարներին,

3) սպառնացող վտանգի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո բարձրախոսի միջոցով կամ հասկանալի այլ ձևերով այդ մասին տեղեկացնել ջրային ավազանում և առափնյա հատվածում գտնվող անձանց,

4) ուշադրություն դարձնել ջրային վտանգավոր հատվածներում լողացող կամ ափամերձ տարածքում անզգույշ վարք դրսևորող անձանց վրա, օգնության կանչ լսելիս կամ օգնության ցուցաբերման անհրաժեշտության կասկածի դեպքում շտապ մոտենալ, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել անհետաձգելի օգնություն,

5) ափ տեղափոխել լողամիջոցի խափանման, նավաբեկության կամ այլ պատճառներով ափից հեռացած այն անձանց, որոնք սեփական ուժերով ափ վերադառնալու հնարավորություն չունեն,

6) օպերատիվ կերպով համագործակցել փրկարար ծառայության, ոստիկանության այլ ստորաբաժանումների և շտապ օգնության ծառայության հետ,

7) ձեռնարկել որոնողական աշխատանքներ` ջրային ավազանում և ափամերձ տարածքում կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ` այդ մասին անհապաղ տեղեկացնելով փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանմանը, աջակցել փրկարար ծառայության կողմից իրականացվող որոնողական և փրկարարական աշխատանքներն,

8) ապօրինի ձկնորսության, որսի կամ ծառահատման դեպքերի կանխարգելման և հայտնաբերման նպատակով, ինչպես նաև այդպիսի դեպքեր հայտնաբերելիս համագործակցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ,

9) լողամիջոցն անձամբ վարելով կամ քարշակման միջոցով տեղափոխել ափ, եթե անձի կողմից լողամիջոց վարելը կարող է վտանգել իր և/կամ այլ անձանց կյանքը և առողջությունը և նավավարն ի վիճակի չէ կամ հրաժարվում է լողամիջոցը հասցնել ափ,

10) սահմանափակել լողամիջոցի շահագործումը, եթե դա անհրաժեշտ է անձանց կյանքը և առողջությունը պաշտպանելու համար,

11) անձանց կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի դեպքում ժամանակավորապես սահմանափակել կամ արգելել ջրային ավազանում լողալը, ինչպես նաև սահմանափակել ափամերձ հատվածում գտնվողների շարժը:».

i

25) 51-րդ կետում 5-րդ ենթակետից հետո լրացնել նոր ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

«5.1 ջրային պարեկության դեպքում` նաև իր կողմից սպասարկվող տեղամասում գտնվող լողափերը, հանգստի գոտիները, լողամիջոցների կանգատեղիները, ափերին մոտենալու անվտանգ հատվածները, լողալու գոտիները և դրանց սահմանները, ինչպես նաև իր կողմից սպասարկվող տեղամասի այլ առանձնահատկությունները:».

26) 52-րդ կետում`

i

ա) 1-ին ենթակետում «միջոցով» բառից հետո լրացնել «(լողամիջոցով)» բառը,

բ) 2-րդ ենթակետում «երթուղուց» բառից հետո լրացնել «(տեղամասից)» բառը,

գ) 5-րդ ենթակետում «միջոցն» բառից հետո լրացնել «(լողամիջոցը)» բառը,

դ) 6-րդ ենթակետում «միջոցն» բառից հետո լրացնել «(լողամիջոցը)» բառը.

27) 167-րդ կետի 1-ին ենթակետում «երթուղիներում» բառից հետո լրացնել «կամ տեղամասերում» բառերը:

3. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության իրավասու ծառայողներին:

 

    ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ            Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

11 ապրիլի 2023թ.

Երևան

 

Սույն որոշումը հրապարակվել է Ոստիկանության պաշտոնական կայքէջում (www.police.am)` 13 ապրիլի 2023 թվական:

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
11.04.2023
N 11-Լ
Հրաման