040.0080.060214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 հունվարի 2014 թվականի N 80-Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
XII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԸ
89. Համալսարանի կոլեկտիվն են կազմում պրոֆեսորները, դոցենտները, ասիստենտները, դասախոսները, դոկտորանտները, ասպիրանտները, գիտական, վարչական և մյուս աշխատողները, ուսանողները (բակալավր, մագիստրոս և ուրիշներ): Աշխատողները բաժանվում են գիտամանկավարժական (պրոֆեսորադասախոսական կազմը, գիտական աշխատողները), ինժեներատեխնիկական, վարչատնտեսական, արտադրական (հիմնական, սեզոնային, ժամանակավոր), ուսումնաօժանդակ և այլ տարակարգերի:
90. Համալսարանի աշխատողների և սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
91. Համալսարանի կոլեկտիվի անդամներն իրավունք ունեն`
1) ընտրելու և ընտրվելու համալսարանի հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների գիտական խորհուրդներում և մեթոդական խորհուրդներում.
2) միավորվելու արհմիություններում և այլ հասարակական կազմակերպություններում.
3) օգտվելու ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային ստորաբաժանումների, ինչպես նաև գիտական գրադարանի ծառայություններից:
92. Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, գիտաշխատողները և ուսանողներն օժտված են ակադեմիական ազատություններով:
93. Գիտամանկավարժական աշխատողների, ուսանողների, ասպիրանտների և դոկտորանտների ու հայցորդների համար ստեղծվում են գիտական հետազոտությունների, որոնումների, գիտական մտքերի, գաղափարների և արդյունքների ազատ շարադրման ու տարածման համար նպաստավոր պայմաններ` այդ նպատակներին հատկացված միջոցների սահմաններում:
94. Համալսարանի կոլեկտիվի անդամները պարտավոր են`
1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, սույն կանոնադրությամբ և համալսարանի աշխատանքային, ներքին կարգապահական այլ կանոնների պահանջները.
2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.
3) ապահովել ուսումնական գործընթացի, անցկացվող գիտական հետազոտությունների արդյունավետությունը.
4) մշտապես բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը.
5) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել գույքը.
6) մասնակցել խորհրդատվական աշխատանքներին:
95. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն`
1) զբաղվելու իրենց մասնագիտական գործունեության կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման հարցերով.
2) գիտական հետազոտության ակադեմիական ազատության սկզբունքին համապատասխան` սեփական նախաձեռնությամբ հետազոտական թեմաներ ընտրելու և մշակելու.
3) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` ազատորեն որոշելու ուսումնական դասընթացների բովանդակությունը և ծրագրերը.
4) ազատորեն ընտրելու իրենց անհատական առանձնահատկություններին համապատասխանող և ուսումնական գործընթացի բարձր որակն ապահովող նյութի շարադրման, դասավանդման մեթոդներն ու միջոցները.
5) համատեղելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքները:
96. Համալսարանի ուսանողն իրավունք ունի`
1) ստանալու գիտության, տեխնիկայի և մշակույթի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.
2) հաճախելու համալսարանում կարդացվող ցանկացած դասախոսության.
3) ըստ նախասիրությունների` մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին.
4) մասնակցելու ուսուցման որակն ապահովող գործառություններին և գնահատելու պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը.
5) օգտվելու գրադարանից, մարզական և առողջարանային հենակետերից, մշակութային-լուսավորչական օղակներից.
6) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.
7) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ` ուսանողական կյանքին վերաբերող հարցերի լուծման համար.
8) ընդգրկվելու համալսարանի և նրա ստորաբաժանումների ղեկավար մարմինների կազմում.
9) բողոքարկելու բարձրագույն ուսումնական հաստատության ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
10) օգտվելու ուսման տարեկան վարձի մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Սահմանված կարգով ստանալու պետական, անվանական, ինչպես նաև իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, ինչպես նաև ուսանողական վարկ.
11) ծանոթանալու սույն կանոնադրությանը և այլ նորմատիվային փաստաթղթերի, համալսարանի հետ կնքելու պայմանագիր ուսումնառության պայմանների վերաբերյալ.
12) լիազորված մարմնի սահմանած կարգով անհրաժեշտության դեպքում ստանալու մինչև մեկ տարի ժամկետով ակադեմիական արձակուրդ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
13) հանրակացարանի կարիք ունենալու դեպքում` սահմանված կարգով ստանալու համապատասխան տեղ հանրակացարանում.
14) համալսարանում սահմանված կարգով փոխադրվելու նախասիրած մասնագիտությամբ ուսուցման, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով փոխադրվելու այլ բուհ (ներառյալ` օտարերկրյա).
15) կրթությունն ընդհատած նախկին ուսանողը սահմանված կարգով իրավունք ունի վերականգնվելու բարձրագույն ուսումնական հաստատությունում:
97. Արգելվում է ուսանողների ներգրավումն արտադրական աշխատանքներում` առանց նրանց և (կամ) նրանց ծնողների (որդեգրողների ու հոգաբարձուների) համաձայնության:
98. Համալսարանի ուսանողները պարտավոր են`
1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական առաջադրանքները.
2) տիրապետել ապագա բարձր որակավորմամբ մասնագետի համար անհրաժեշտ գիտելիքներին և հմտություններին.
3) պահպանելու ներքին կարգապահական կանոնները:
99. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը:
100. ՈՒսումնական պլանները չկատարող և ուսումնական գործընթացի ժամանակացույցին համապատասխան չիրականացնող, ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերող, համալսարանի ներքին կարգապահական կանոնները խախտող ուսանողները կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը: Արգելվում է ուսանողին հեռացնել հիվանդության, արձակուրդների, ակադեմիական արձակուրդի կամ հղիության և ծննդաբերության արձակուրդի ընթացքում:
101. Ավարտական վկայականում (դիպլոմում) նշվում են ուումնասիրված դասընթացները, մասնագիտությունը (մասնագիտացումները):
102. Բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորողները կարող են միավորվել ուսանողական խորհուրդներում, ուսանողական գիտական ընկերություններում և այլ ուսանողական կազմակերպություններում: ՈՒսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների ստեղծման ու գործունեության կարգը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: ՈՒսանողական խորհուրդների և ուսանողական գիտական ընկերությունների գործունեությունը ֆինանսավորվում է համալսարանի արտաբյուջետային միջոցների հաշվին: Ֆինանսավորման չափը սահմանում է համալսարանի հոգաբարձուների խորհուրդը:
103. Համալսարանի մագիստրանտ է համարվում քառամյա (բակալավր) կամ հնգամյա (դիպլոմավորված մասնագետ) բարձրագույն կրթություն ունեցող անձը, ով սահմանված մրցութային կարգով ընդունվել է մագիստրատուրա` առնվազն մեկ տարի ժամկետով ուսուցման պայմանով:
104. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն:
105. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի աստիճան ունեցող և որպես դոկտորանտ հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն:
106. Համալսարանի հայցորդ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձը, ով կցված է ասպիրանտուրային` թեկնածուական մինիմումի քննությունը հանձնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու ատենախոսություն նախապատրաստելու համար, առանց ասպիրանտուրայում ուսանելու, կամ այն անձը, ով ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն: Հայցորդի կարգավիճակը չի կարող պահպանվել 5 տարվանից ավելի ժամկետով:
107. Համալսարանի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին:
108. Համալսարանի սովորողներ են համարվում դպրոցի աշակերտներն ու քոլեջի ուսանողները: Սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են դպրոցի, քոլեջի կանոնադրություններով:
XIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
109. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում իրավասու պետական մարմինները:
110. Համալսարանի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերով: Համալսարանի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից:
111. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ համալսարանը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել`
1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և համալսարանի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են համալսարանի միջոցներից և ծառայություններից.
2) աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի)` ֆինանսական հաշվետվությունների մասին եզրակացությունը, եթե համալսարանի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:
XIV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
112. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
113. Համալսարանը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
114. Համալսարանի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
115. Համալսարանի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա: Հիմնադրամի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:
116. Համալսարանը կարող է լուծարվել, եթե`
1) համալսարանի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) համալսարանն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել համալսարանի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) համալսարանի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) համալսարանը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) համալսարանն ստեղծելիս` հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:
117. Համալսարանը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
118. Համալսարանը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:
119. Պարտատերերի կողմից պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին համալսարանը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է համալսարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հավելված N 2
i
ՀՀ կառավարության
2014 թվականի հունվարի 23-ի
N 80-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
.______________________________________________________________________
|NN |Շենքերի և |Գտնվելու |Շահա- |Գույքի |Մակերեսը |Սկզբնական|
|ը/կ|շինությունների|վայրը |գործման|ձեռք- |(քառ. մ) |արժեքը |
| |անվանումները | |տարե- |բերման | |(հազ. |
| | | |թիվը |տարե- | |դրամ) |
| | | | |թիվը | | |
| | | | | | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|1. |Մասնաշենք N 1 |քաղ. Երևան, |1955 թ.|1990 թ.|7343.32 | 266712.7|
| | |Տերյան 105 | | |(այդ թվում`| |
| | | | | |777.3քառ. մ| |
| | | | | |մակերեսով | |
| | | | | |նկուղ) | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|2. |Մասնաշենք N 14|քաղ. Երևան, |1955 թ.|1990 թ.| 116.76 | 286.1|
| | |Տերյան 105 | | | | |
| | | | | | | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|3. |Մասնաշենք N 2 |քաղ. Երևան, |1955 թ.|1990 թ.| 229.26 | 561.7|
| | |Տերյան 105 | | | | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|4. |Մասնաշենք N 24|քաղ. Երևան, |1955 թ.|1990 թ.| 277.5 | 679.8|
| | |Տերյան 105 | | | | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|5. |Մասնաշենք N 10|քաղ. Երևան, |1955 թ.|1990 թ.| 279.58 | 16178.1|
| | |Տերյան 105 | | | | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|6. |Մասնաշենք N 20|քաղ. Երևան, |1955 թ.|1990 թ.| 255.84 | 626.8|
| | |Տերյան 105 | | | | |
| | | | | | | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|7. |Մասնաշենք N 22|քաղ. Երևան, |1955 թ.|1990 թ.| 69.28 | 169.7|
| | |Տերյան 105 | | | | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|8. |Մասնաշենք N 4 |քաղ. Երևան, |1955 թ.|1990 թ.| 200.81 | 492.0|
| | |Տերյան 105 | | | | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|9. |Մասնաշենք N 3 |քաղ. Երևան, |1955 թ.|1990 թ.| 31.65 | 77.5|
| | |Տերյան 105 | | | | |
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|10.|Մասնաշենք |քաղ. Երևան, |1948 թ.|1948 թ.| 2848,1 | 226236,0|
| |(դպրոց) |Խանջյան 9 | |2012 թ.| | |
| |______________| |_______|_______|___________|_________|
| |Մասնաշենք | |1948 թ.|1948 թ.| 909,2 | 2085,7|
| |(դպրոց) | | | | | |
|___|______________| |_______|_______|___________|_________|
|11.|Կաթսայատուն | |2011 թ.| | 15,6 | 1559,25|
|___|______________|____________|_______|_______|___________|_________|
|12.|Մասնաշենք |քաղ. Երևան, |1971/ |1971 թ.| 8632.15 | 21051.25|
| | |Մառի 17/1 |1973 թթ| | | |
|___|______________| | |_______|___________|_________|
|13.|Պարիսպ | | |1971 թ.| 77.5 | 692.18|
.______________________________________________________________________
._________________________________________________________________________.
|NN |Շենքերի և |Մաշվածու|Հաշվե- |Սեփականության |Հողա- |Վի- |Այլ |
|ը/կ|շինությունների|թյունը |կշռային |իրավունքի |մասը |ճակը|նշումներ|
| |անվանումները |(հազ. |արժեքը |գրանցման |(հեկ- | | |
| | |դրամ) |(հազ. |վկայականը |տար) | | |
| | | |դրամ) |տալու | | | |
| | | | |տարեթիվը, | | | |
| | | | |ամսաթիվը և | | | |
| | | | |համարը | | | |
|___|______________|________|_________|______________|______|____|________|
| 1 | 2 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
|___|______________|________|_________|______________|______|____|________|
|1. |Մասնաշենք N 1 | 28786.8| 237925.9|14.04.2011 թ.,| 1,442|բա- |5-րդ |
| | | | |N 2674220 | |վա- |հարկ և |
| | | | | | |րար |նկուղ |
| | | | | | | | |
| | | | | | | | |
|___|______________|________|_________| | |____|________|
|2. |Մասնաշենք N 14| 57.2| 228.9| | |բա- |1-ին և |
| | | | | | |վա- |2-րդ |
| | | | | | |րար |հարկերից|
|___|______________|________|_________| | |____|________|
|3. |Մասնաշենք N 2 | 112.3| 449.4| | | |1-ին |
| | | | | | | |հարկից |
|___|______________|________|_________| | |____|________|
|4. |Մասնաշենք N 24| 136.0| 543.8| | | |1-ին |
| | | | | | | |հարկից |
|___|______________|________|_________| | |____|________|
|5. |Մասնաշենք N 10| 136.0| 543.8| | | |1-ին |
| | | | | | | |հարկից |
|___|______________|________|_________| | |____|________|
|6. |Մասնաշենք N 20| 125.4| 501.5| | | |1-ին և |
| | | | | | | |3-րդ |
| | | | | | | |հարկերից|
|___|______________|________|_________|______________|______|____|________|
|7. |Մասնաշենք N 22| 34.0| 135.8| | | |1-ին |
| | | | | | | |հարկից |
|___|______________|________|_________| | |____|________|
|8. |Մասնաշենք N 4 | 98.4| 393.6| | | |5-րդ |
| | | | | | | |հարկից |
|___|______________|________|_________| | |____|________|
|9. |Մասնաշենք N 3 | 15.5| 62.0| | | |6-րդ |
| | | | | | | |հարկից |
|___|______________|________|_________|______________|______|____|________|
|10.|Մասնաշենք | 4 025,3|222 210,7|04.02.2014 թ. | 0,498| | |
| |(դպրոց) | | |N 04022014-01-| | | |
| |______________|________|_________|0098 | |____|________|
| |Մասնաշենք | 467,0| 1 618,4| | | | |
| |(դպրոց) | | | | | | |
|___|______________|________|_________| | |____|________|
|11.|Կաթսայատուն | 0| 1559,25| | | | |
|___|______________|________|_________|______________|______|____|________|
|12.|Մասնաշենք |17993.89|158040.63|12.03.2009 թ.,|1.0788| | |
| | | | |N 2464171 | | | |
|___|______________|________|_________| | |____|________|
|13.|Պարիսպ | 324.17| 368.01| | | | |
._________________________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 13.08.15 թիվ 914-Ն որոշում)