Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

01.03.2024 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.08.2019  -ից մինչեւ   01.03.2024  -ը:
 

(ուժը կորցրել է 29.02.2024 թիվ 295-Ն որոշում)

i

040.2048.261202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2048-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,

բ) զենքի արտադրության լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

1.1. (1.1-ին կետն ուժը կորցրել է 16.08.18 թիվ 906-Ն որոշում)

i

(1.1-ին կետը լրաց. 27.03.03 թիվ 325-Ն որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» N 673 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառության կանոնների 3-րդ և 4-րդ կետերը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզավորման հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» ու «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն կարգով: Հայաստանի Հանրապետությունում մարտական զենքի արտադրության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իսկ քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության լիցենզավորումը` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ` լիցենզավորող մարմին):

(1-ին կետը փոփ. 16.08.18 թիվ 906-Ն, 01.08.2019 թիվ 1028-Ն որոշումներ)

i

2. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում զենքի արտադրության լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) տալու կարգը, ժամկետները, լիցենզիա ստանալու համար դիմած իրավաբանական անձանց (այսուհետ` հայտատու) ներկայացվող պարտադիր պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզիա ստանալու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերը:

(2-րդ կետը փոփ. 27.03.03 թիվ 325-Ն, 16.08.18 թիվ 906-Ն որոշումներ)

3. Լիցենզավորման ենթակա զենքի արտադրությունը ներառում է զենքի հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, գեղարվեստական հարդարում, նորոգում, ինչպես նաև ռազմամթերքի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստում:

i

3.1. Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

(3.1-ին կետը լրաց. 06.02.14 թիվ 93-Ն որոշում)

 

II. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` երեք տարի ժամկետով, եթե «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակից:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1155-Ն որոշում)

i

5.1. Զենքի արտադրությամբ զբաղվող լիցենզավորված անձինք պարտավոր են լիցենզավորման ենթակա տվյալ գործունեությունն իրականացնել միայն լիցենզիայում նշված վայրում:

(5.1-ին կետը լրաց. 23.10.13 թիվ 1155-Ն որոշում)

6. Լիցենզիայում նշվում են`

i

ա) լիցենզավորող մարմնի անվանումը,

բ) լիցենզիայի համարը,

գ) լիցենզիան տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,

դ) «Զենքի արտադրության լիցենզիա» բառերը,

ե) արտադրվող զենքի տեսակը,

զ) իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը,

է) լիցենզիայի գործողության ժամկետը,

ը) լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը,

թ) լիցենզավորող մարմնի ղեկավարի ստորագրությունը և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

(6-րդ կետը փոփ. 27.12.07 թիվ 1547-Ն, 16.08.18 թիվ 906-Ն որոշումներ)

i

7. Ելնելով զենքի որակի, հաշվառման, պահպանման ապահովման, ինչպես նաև զենք արտադրողների և օգտագործողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` զենքի արտադրության լիցենզիա ստանալու համար իրավաբանական անձինք պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`

ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 16.08.18 թիվ 906-Ն որոշում)

բ) ունենալ իրավաբանական անձի տարածքում պահեստային շինություններ, զինասենյակներ, խոտանի մեկուսարաններ և համապատասխան պահարաններ:

Համապատասխան պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների և պահեստային շինությունների անհրաժեշտությունը և թիվը որոշվում են` ելնելով արտադրվող զենքի (ռազմամթերքի, փամփուշտների) արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից ու պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից:

Համապատասխան պահարանները, զինասենյակները, խոտանի մեկուսարանները և պահեստային շինությունները պետք է համապատասխանեն ոստիկանության կողմից սահմանված կարգի պահանջներին.

գ) զենքի և դրա բաղկացուցիչ մասերի արտադրամասերի մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ սարքավորումներ.

դ) զենքի պատրաստման կամ վերանորոգման հիմնական արտադրամասերի պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված` 150 x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով.

ե) հիմնական արտադրություն իրականացնող շենքի և շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև կազմակերպության տարածք մտնող դարպասները պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված.

զ) զենքի պատրաստում կամ վերանորոգում իրականացնող իրավաբանական անձանց կողմից վարձակալությամբ տրված տարածքները, շենքերն ու շինությունները պետք է լինեն ցանկապատված կամ առանձնացված.

է) մարտական զենքի պատրաստումը կազմակերպելու համար պետք է լինի ռազմականացված կազմակերպության համաձայնությունը կամ օտարերկրյա պետություն առաքելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությունը.

ը) զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված տարածքներում պետք է տեղադրված լինեն անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր` օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Զենքի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

(7-րդ կետը փոփ. 27.03.03 թիվ 325-Ն, 16.08.18 թիվ 906-Ն որոշումներ)

8. Հայտատուն լիցենզավորող մարմին է ներկայացնում`

i

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`

ա. իրավաբանական անձի անվանումը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը, պետական գրանցման համարը,

բ. լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

գ. զենքի տեսակը, որը հայտատուն մտադիր է արտադրել.

2) արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը և հայտատուի հայտարարությունն այն մասին, որ ներկայացված պահեստային տարածքը համապատասխանում է սույն կարգի 7-րդ կետով նախատեսված պահանջներին.

3) արտադրվող զենքի և ռազմամթերքի արտադրության և պահպանման համար անհրաժեշտ շինության (տարածքի) պահպանությունն իրականացնելու մասին կնքված պայմանագրի պատճենը.

4) մարտական զենքի արտադրություն իրականացնելու համար ներկազմակերպական ծրագիրը, որը ներառում է`

ա. տեխնիկական և իրավաբանական կրթություն ունեցող աշխատողներ ունենալը,

բ. զենքի արտադրության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը` ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:

    (8-րդ կետը փոփ.      27.03.03 թիվ 325-Ն,  28.09.06 թիվ 1377-Ն,

27.12.07 թիվ 1547-Ն, 12.11.09 թիվ 1330-Ն, 31.01.13 թիվ 69-Ն,

23.10.13 թիվ 1155-Ն, 06.02.14 թիվ 93-Ն,  30.06.16 թիվ 691-Ն,

16.08.18 թիվ 906-Ն որոշումներ)

i

8.1. Լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը լիցենզավորող մարմնին կարող են հանձնվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով:

(8.1-ին կետը լրաց. 16.08.18 թիվ 906-Ն որոշում)

 

III. ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

i

9. Լիցենզավորող մարմինն ստուգում է հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու մասին հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին առաջարկում է 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:

(9-րդ կետը փոփ. 27.03.03 թիվ 325-Ն, 16.08.18 թիվ 906-Ն որոշումներ)

i

9.1. Մարտական զենքի արտադրության դեպքում, նախքան լիցենզիան տրամադրելը, լիցենզավորող մարմինը համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և ոստիկանություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` շահագրգիռ այլ պետական մարմիններ` լիցենզավորման վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով:

(9.1-ին կետը փոփ. 16.08.18 թիվ 906-Ն, 01.08.2019 թիվ 1028-Ն որոշումներ)

i

10. Լիցենզավորող մարմինը, հայտատուի կողմից սույն կարգի 8-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 20 օրվա ընթացքում, ապահովելով նաև սույն կարգի 9.1-ին կետի պահանջները, տրամադրում է լիցենզիան կամ, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, մերժում է լիցենզիայի տրամադրումը:

(10-րդ կետը փոփ. 27.03.03 թիվ 325-Ն, 16.08.18 թիվ 906-Ն որոշումներ)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 06.02.14 թիվ 93-Ն որոշում)

i

(11-րդ կետը փոփ. 27.03.03 թիվ 325-Ն որոշում)

12. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու սույն կարգի պահանջներին.

գ) դիմող իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու զենքի արտադրությամբ.

դ) զենքի արտադրության լիակատար անվտանգության, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողության և զենքի պահպանության ապահովման համար իրականացված չեն Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով նախատեսված պահանջները կամ պայմանները.

ե) օրենքով նախատեսված այլ դեպքեր:

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 23.10.13 թիվ 1155-Ն որոշում)

i

(13-րդ կետը փոփ. 31.01.13 թիվ 69-Ն որոշում)

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 27.03.03 թիվ 325-Ն որոշում)

i

15. (15-րդ կետն ուժը կորցրել է 27.03.03 թիվ 325-Ն որոշում)

i

16. Լիցենզիայի վերաձևակերպումը, լիցենզիայի գործողության կասեցումը, դադարեցումը և լիցենզիայի հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(16-րդ կետը փոփ. 23.10.13 թիվ 1155-Ն որոշում)

i

17. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով զենքի արտադրության նկատմամբ պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան լիցենզավորող մարմինը` օրենքով սահմանված կարգով:

(17-րդ կետը փոփ. 16.08.18 թիվ 906-Ն որոշում)

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2048-Ն որոշման

 

Ձև

 

<հայաստանի հանրապետության="" զինանշանի="" պատկերը="">

 

.__________________.                           .________________.

|«__»_____ 200 թ.  |           ԼԻՑԵՆԶԻԱ        | Սերիա ԶԱ N 000 |

|                  |      ԶԵՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ   .________________.

.__________________.

----------------------------------------------------------------

                        կազմակերպության անվանումը

 

----------------------------------------------------------------

կազմակերպության և գործունեություն իրականացնելու գտնվելու վայրը

 

Արտադրվող զենքի տեսակը -----------------------------------------

(քաղաքացիական, ծառայողական, մարտական, ռազմամթերք, փամփուշտ)

 

Գործողության ժամկետը --------------------------------------------

 

Լիցենզիան տրամադրած մարմնի անվանումը ________

 

--------------- -----------------

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

(ձևը փոփ. 27.03.03 թիվ 325-Ն, 27.12.07 թիվ 1547-Ն, 16.08.18 թիվ 906-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2002
N 2048-Ն
Որոշում