(ուժը կորցրել է 26.05.04 ՀՕ-82-Ն օրենք)
010.0019.031299
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՕՐԵՆՔԸ
 
Ընդունված է Ազգային ժողովի կողմից 
 9 նոյեմբերի 1999 թ.
 
ՆՈՐՄԱՏԻՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ
 
| ՀՈԴՎԱԾ 1. | 
ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ | 
 
Սույն օրենքը կարգավորում է նորմատիվ պահանջներին արտադրանքի, ապրանքների (այսուհետ` արտադրանք), աշխատանքների և ծառայությունների (այսուհետ` ծառայություն) համապատասխանության պարտադիր ու կամավոր հավաստման աշխատանքների կազմակերպումը, ինչպես նաև սահմանում է այդ բնագավառում պետական վերահսկողության իրավական հիմքերը, համապատասխանության հավաստման եղանակները, ապրանքային շուկայում արտադրանքի իրացման պայմանները, համապատասխանության հավաստման մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:
 
| ՀՈԴՎԱԾ 2. | 
ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ | 
 
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ա) համապատասխանության հավաստում` գործունեություն, որի արդյունքում համապատասխանության սերտիֆիկատի կամ համապատասխանության մասին հայտարարագրի միջոցով հավաստվում է արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.
բ) համապատասխանության պարտադիր հավաստում` համապատասխանության հավաստում, որը գործարկվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով կամ այլ իրավական ակտերով սահմանված որոշակի արտադրանքի կամ ծառայության համար և կատարվում է պարտադիր կարգով այդպիսի արտադրանքի կամ ծառայության անվտանգությունն ապահովող պարտադիր նորմատիվ պահանջներին համապատասխան.
գ) համապատասխանության նշան` սահմանված կարգով գրանցված և համապատասխանության հավաստման համակարգի կանոններով կիրառվող նշան, որը հավաստում է դրանով մակնշված արտադրանքի համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.
դ) համապատասխանության մասին հայտարարագիր` վավերացված փաստաթուղթ, որում արտադրանք արտադրող, ներմուծողը կամ ծառայություն մատուցողն իր մոտ եղած տվյալների հիման վրա հավաստիացնում է իր արտադրած, ներմուծվող արտադրանքի կամ մատուցող ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.
ե) նորմատիվ պահանջներ` նորմատիվ փաստաթղթերում արտադրանքին կամ ծառայությանը ներկայացվող պահանջներ, որոնց հետ համեմատվում են արտադրանքի կամ ծառայության բնութագրերը` համապատասխանության հավաստման ժամանակ.
զ) նորմատիվ փաստաթուղթ` տեխնիկական կանոնակարգեր, ստանդարտներ, սահմանված կարգով հաստատված այլ փաստաթղթեր, որտեղ ներառված են արտադրանքի կամ ծառայության նորմատիվ պահանջները.
է) անվտանգություն` անթույլատրելի ռիսկի բացակայություն` կապված արտադրանքով կամ ծառայությամբ կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս հասցնելու հնարավորության հետ.
ը) համապատասխանության սերտիֆիկատ` սերտիֆիկացման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է սահմանված կարգով նույնականացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.
թ) արտադրանքի նույնականացում` ընթացակարգ, որի միջոցով համապատասխանության հավաստման համակարգի կանոններով հավաստվում է համապատասխանության հավաստման ներկայացված արտադրանքի նույնականությունն իր անվանմանը և այլ հատկանիշներին.
ժ) սերտիֆիկացում` համապատասխանության հավաստման ընթացակարգ, որի արդյունքով սերտիֆիկացման մարմինը գրավոր հավաստիացնում է արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.
ժա) համապատասխանության հավաստման ազգային մարմին` համապատասխանության հավաստման համակարգի կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին.
ժբ) սերտիֆիկացման մարմին` որոշակի արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման համար հավատարմագրված իրավաբանական անձ.
ժգ) փորձարկման լաբորատորիա` որոշակի փորձարկումներ իրականացնելու համար հավատարմագրված իրավաբանական անձ.
ժդ) հայտատու` արտադրանք արտադրող (վաճառող) կամ ծառայություն մատուցող, կամ նրանց վստահված ներկայացուցիչ, որն արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման համար հայտով դիմում է սերտիֆիկացման մարմին.
ժե) համապատասխանության հավաստման սխեմա` գործողությունների որոշակի համախումբ, որոնց դրական արդյունքներն ընդունվում են որպես նորմատիվ պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապացույց.
ժզ) հավատարմագրում` ընթացակարգ, որի միջոցով հավատարմագրման խորհուրդը պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի իրավասությունը` համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում աշխատանքներ կատարելու համար, ինչպես նաև պաշտոնապես ճանաչում է արտադրանք արտադրողից (վաճառողից) կամ ծառայություն մատուցողից այդ իրավաբանական անձի անկախությունը.
ժէ) համապատասխանության կամավոր հավաստում` հայտատուի նախաձեռնությամբ և նրա կողմից հայտարարված նորմատիվ և տեխնիկական պահանջներին համապատասխան անցկացվող համապատասխանության հավաստում:
 
| ՀՈԴՎԱԾ 3. | 
ՆՈՐՄԱՏԻՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ | 
 
Նորմատիվ պահանջներին արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
 
| ՀՈԴՎԱԾ 4. | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ | 
 
i
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են համապատասխանության հավաստման վերաբերյալ նորմեր, որոնք նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
 
| ՀՈԴՎԱԾ 5. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ | 
 
Համապատասխանության պարտադիր հավաստման նպատակներն են`
ա) քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովումը.
բ) շրջակա միջավայրի, կենդանական և բուսական աշխարհի պահպանումը.
գ) սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելումը.
դ) համապատասխանության հավաստման կանոնների ներդաշնակեցումը միջազգային և տարածաշրջանային համապատասխանության հավաստման համակարգերի կանոններին, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների բացառումը:
 
| ՀՈԴՎԱԾ 6. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎՈՂ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ | 
 
1. Համապատասխանության հավաստման համար կիրառվող նորմատիվ փաստաթղթերը պետք է պարունակեն արտադրանքին կամ ծառայությանը ներկայացվող նորմատիվ պահանջներ և համապատասխանության որոշման մեթոդներ:
Արտադրանքին կամ ծառայությանը ներկայացվող պահանջները կարող են լինել մեկ կամ մի քանի նորմատիվ փաստաթղթերում:
2. Արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման համար կարող են կիրառվել նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով կիրառվող միջազգային, տարածաշրջանային, միջպետական և այլ պետությունների ազգային նորմատիվ փաստաթղթեր:
3. Համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվում են արտադրանքի կամ ծառայության տեխնիկական կանոնակարգերը:
 
i
| ՀՈԴՎԱԾ 7. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ | 
 
Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայությունների ցանկը շահագրգիռ պետական մարմինների հետ համատեղ կազմում է համապատասխանության հավաստման ազգային մարմինն ու հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
| ՀՈԴՎԱԾ 8. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ | 
 
1. Համապատասխանության հավաստման համակարգը համապատասխանության հավաստման ենթահամակարգերի, ընթացակարգերի և կանոնների ամբողջությունն է:
2. Համապատասխանության հավաստման ենթահամակարգերով սահմանվում են այնպիսի արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստումը, որոնց համար կիրառվում են միևնույն նորմատիվ փաստաթղթերն ու ընթացակարգերը:
 
| ՀՈԴՎԱԾ 9. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏԸ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ | 
 
1. Համապատասխանության սերտիֆիկատի (այսուհետ` սերտիֆիկատ) ձևը, ինչպես նաև դրան ներկայացվող պահանջները սահմանվում են համապատասխանության հավաստման համակարգով:
i
2. Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջներն ու կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
| ՀՈԴՎԱԾ 10. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ | 
 
1. Արտադրանքի և ծառայության համապատասխանության մասին հայտարարագրի (այսուհետ` հայտարարագիր) հայտը ներկայացնելու իրավունք ունեն արտադրանք արտադրողները, ներմուծողները կամ ծառայություն մատուցողները:
2. Հայտարարագիրը պետք է հիմնվի արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստման սխեմաներով ստացված տվյալների, հիգիենիկ եզրակացությունների, անասնաբուժական, բուսասանիտարական վկայագրերի և տվյալ արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով հավաստված տվյալների վրա:
3. Հայտարարագրի հայտում նշվում են`
ա) հայտարարագրի հայտ ներկայացնող հայտատուի անվանումը և հասցեն.
բ) արտադրանքի կամ ծառայության անվանումը և դասակարգչային կոդը.
գ) նորմատիվ պահանջներին արտադրանքի կամ ծառայության համապատասխանության ապահովման մասին հայտատուի պարտավորությունը.
դ) նորմատիվ փաստաթղթերը, որոնց համապատասխանում է հայտարարագրի հայտում նշված արտադրանքը կամ ծառայությունը.
ե) հիգիենիկ եզրակացությունների, անասնաբուժական, բուսասանիտարական վկայագրերի, կատարված փորձարկումների և տվյալ արտադրանքի կամ ծառայության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված որակը և անվտանգությունը հավաստող այլ փաստաթղթերի առկայությունը:
Հայտարարագրի հայտը ստորագրվում է հայտատու կազմակերպության ղեկավարի կամ նրա լիազորված ներկայացուցչի կողմից:
4. Հայտարարագիրը գրանցվում և վավերացվում է սերտիֆիկացման մարմնում:
Հայտարարագրի մեկական օրինակները պահվում են սերտիֆիկացման մարմնում և հայտատուի մոտ և անհրաժեշտության դեպքում ներկայացվում են պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին:
5. Հայտարարագիրն ու սերտիֆիկատը Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն միևնույն իրավաբանական ուժը:
 
| ՀՈԴՎԱԾ 11. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՍԽԵՄԱՆԵՐԸ | 
 
1. Արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստումն իրականացվում է համապատասխանության հավաստման սխեմաներով:
2. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանվում են համապատասխանության հավաստման համակարգի կանոններով:
3. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության համար կարող են սահմանվել համապատասխանության հավաստման մի քանի սխեմաներ, որոնք ըստ իրենց նշանակության համարժեք են:
 
| ՀՈԴՎԱԾ 12. | 
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄԸ | 
 
i
1. Համապատասխանության հավաստման աշխատանքներ իրականացնելու համար հավակնող իրավաբանական անձանց, որպես սերտիֆիկացման մարմիններ կամ փորձարկման լաբորատորիաներ, հավատարմագրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված հավատարմագրման խորհուրդը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2. Հավատարմագրման խորհուրդը, հավատարմագրման դրական արդյունքների հիման վրա, պաշտոնապես ճանաչում է իրավաբանական անձի իրավասությունը` կատարել աշխատանքներ համապատասխանության հավաստման որոշակի ոլորտում, ինչպես նաև նրա անկախությունը արտադրանք արտադրողից (վաճառողից, գնորդից) կամ ծառայություն մատուցողից:
3. Հավատարմագրման խորհուրդը, այդ պահին որոշակի ոլորտում համապատասխան սերտիֆիկացման մարմնի կամ փորձարկման լաբորատորիայի բացակայության դեպքում, համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքներ կատարելու համար լիազորում է իրավասու իրավաբանական անձին` սերտիֆիկացման աշխատանքներ կատարել 1 տարուց ոչ ավելի ժամանակով:
 
| ՀՈԴՎԱԾ 13. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ | 
 
Համապատասխանության պարտադիր հավաստման մասնակիցներն են` համապատասխանության հավաստման ազգային մարմինը, սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները, հայտատուները:
 
| ՀՈԴՎԱԾ 14. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆԸ | 
 
i
1. Համապատասխանության հավաստման ազգային մարմինը (այսուհետ` ազգային մարմին) համապատասխանության հավաստման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմին է:
2. Ազգային մարմինը`
ա) իրականացնում է պետական քաղաքականություն համապատասխանության հավաստման բնագավառում.
բ) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման աշխատանքների կատարման կանոնները.
գ) իրականացնում է արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման պետական վերահսկողություն.
դ) սահմանված կարգով պատրաստում է առաջարկություններ` համապատասխանության հավաստման միջազգային և տարածաշրջանային համակարգերին միանալու վերաբերյալ.
ե) սահմանված կարգով կնքում է համաձայնագրեր` միջազգային և տարածաշրջանային, միջպետական կազմակերպությունների հետ համապատասխանության հավաստման արդյունքների ճանաչման մասին.
զ) ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային, տարածաշրջանային կազմակերպություններում արտադրանքի համապատասխանության հավաստման հարցերով.
i
է) հրատարակում է տեղեկատվություն` համապատասխանության հավաստման կանոնների, հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում կիրառվող համապատասխանության նշանների վերաբերյալ և այդ տեղեկատվությունը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, ներկայացնում է միջազգային և տարածաշրջանային համապատասխանության հավաստման կազմակերպություններին.
ը) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր իրավասությանը վերապահված այլ լիազորություններ:
 
| ՀՈԴՎԱԾ 15. | 
ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ | 
 
1. Սերտիֆիկացման մարմինը, իր հավատարմագրման ոլորտի սահմաններում`
ա) քննարկում է համապատասխանության հավաստման անցկացման աշխատանքների հայտերը.
բ) գրանցում և վավերացնում է հայտատուի կողմից ներկայացված հայտարարագիրը.
գ) իրականացնում է սերտիֆիկացման արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հսկողություն` ըստ համապատասխանության հավաստման սխեմայի և հայտատուի ու սերտիֆիկացման մարմնի միջև կնքված պայմանագրի.
դ) իրականացնում է արտադրանքի նմուշառում.
ե) կատարում է համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքներ, որոնք նախատեսված են որոշակի արտադրանքի կամ ծառայության համապատասխանության հավաստման սխեմայով.
զ) կատարում է արտադրանքի կամ ծառայության սերտիֆիկացում, հանձնում է սերտիֆիկատ.
է) կասեցնում կամ դադարեցնում է հայտարարագրի կամ սերտիֆիկատի գործողությունը` համապատասխանության հավաստման պայմանների խախտման դեպքում:
2. Սերտիֆիկացման մարմինը հայտարարագրի վավերացման (մերժման) որոշումը պետք է ընդունի 2 օրվա ընթացքում:
3. Սերտիֆիկացման մարմինը նորմատիվ պահանջներին արտադրանքի կամ ծառայության անհամապատասխանության դեպքում անմիջապես տեղեկացնում է պետական վերահսկողության իրականացման համապատասխան մարմնին:
4. Սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձինք համապատասխանության հավաստման կանոնների խախտման համար կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
| ՀՈԴՎԱԾ 16. | 
ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ | 
 
1. Փորձարկման լաբորատորիան իր հավատարմագրման ոլորտի սահմաններում կատարում է արտադրանքի կամ ծառայության փորձարկումներ կամ փորձարկումների տեսակներ, տալիս է սերտիֆիկացման մարմիններին փորձարկումների արձանագրություն:
2. Փորձարկման լաբորատորիայի պաշտոնատար անձինք համապատասխանության հավաստման կանոնների խախտման համար կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 
 
i
1. Համապատասխանության հավաստման ենթակա արտադրանքի կամ ծառայության հայտատուն`
ա) ընտրում է համապատասխանության հավաստման սխեման և հայտ է ներկայացնում սերտիֆիկացման մարմնին սերտիֆիկացման աշխատանքների կատարման համար կամ ներկայացնում է հայտարարագրի հայտ.
բ) իրացնում է համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքը կամ մատուցում է ծառայությունը միայն հայտարարագրի կամ սերտիֆիկատի առկայության դեպքում.
գ) ապահովում է արտադրանքի կամ ծառայության հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված նորմատիվ պահանջների պահպանումը.
դ) դադարեցնում է համապատասխանության պարտադիր հավաստում անցած արտադրանքի իրացումը կամ ծառայության մատուցումը, եթե այն չի համապատասխանում հայտարարագրում կամ սերտիֆիկատում նշված նորմատիվ պահանջներին, իսկ չդադարեցնելու դեպքում կրում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) տեղեկացնում է համապատասխանության հավաստման աշխատանքներն իրականացնող սերտիֆիկացման մարմնին տեխնիկական փաստաթղթերում կամ տեխնոլոգիական գործընթացում կատարված փոփոխությունների մասին, որոնք կարող են խախտել սերտիֆիկացված արտադրանքի կամ ծառայության համապատասխանությունը նորմատիվ պահանջներին.
զ) ապահովում է սերտիֆիկացման մարմնի պաշտոնատար անձանց լիազորությունների անարգել կատարումը` համապատասխանության հսկողության իրականացման ժամանակ:
է) համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների համար կատարում է վճարումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
2. Հայտատուն կարող է հայտարարագրի կամ սերտիֆիկացման աշխատանքների կատարման համար հայտ ներկայացնել իր կողմից ընտրված սերտիֆիկացման մարմնին:
 
| ՀՈԴՎԱԾ 18. | 
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ | 
 
1. Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի իրացման պայմանը նորմատիվ պահանջներին այդ արտադրանքի համապատասխանության հավաստումն է:
2. Հայաստանի Հանրապետության ապրանքային շուկայում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ապրանքները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ, սերտիֆիկատով կամ հայտարարագրով:
 
i
| ՀՈԴՎԱԾ 19. | 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ | 
 
1. Հայաստանի Հանրապետության տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման դեպքում մաքսային մարմիններին պետք է ներկայացվեն սերտիֆիկացման մարմնում գրանցված հայտարարագիրը, սերտիֆիկատը կամ համապատասխանության նշանի առկայության հավաստումը:
2. Արտադրանքի օտարերկրյա սերտիֆիկատը և համապատասխանության նշանը ճանաչվում են Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության հավաստման արդյունքների փոխճանաչման կամ միակողմ ճանաչման համաձայնագրերով:
3. Հայաստանի Հանրապետության տարածք համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ներմուծման դեպքում օտարերկրյա սերտիֆիկատների և համապատասխանության նշանների փոխճանաչման կամ միակողմ ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
| ՀՈԴՎԱԾ 20. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ | 
 
1. Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է հայտատուի նախաձեռնությամբ նրա կողմից որոշվող ստանդարտների, «տեխնիկական պայմանների», բաղադրագրերի և այլ փաստաթղթերի պահանջներին արտադրանքի կամ ծառայության, այդ թվում նաև որակի և բնապահպանության համակարգերի համապատասխանության հավաստման նպատակով:
Համապատասխանության կամավոր հավաստումն իրականացվում է սերտիֆիկացման մարմնի կողմից` իր հավատարմագրված ոլորտի սահմաններում, հայտատուի և սերտիֆիկացման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
2. Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայության համապատասխանության կամավոր հավաստումը չի կարող փոխարինել այդ արտադրանքի կամ ծառայության համապատասխանության պարտադիր հավաստմանը:
 
| ՀՈԴՎԱԾ 21. | 
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ | 
 
Համապատասխանության հավաստման մասնակիցների գործողությունները կարող են բողոքարկվել ազգային մարմնին, դատարան:
 
| ՀՈԴՎԱԾ 22. | 
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ | 
 
1. Արտադրանքի կամ ծառայության նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջների և համապատասխանության պարտադիր հավաստման կանոնների պահպանման պետական վերահսկողությունն իրականացվում է արտադրանքն արտադրելու, իրացնելու, օգտագործելու (շահագործելու), պահելու, փոխադրելու և օգտահանելու փուլերում, ինչպես նաև ծառայության մատուցման ժամանակ:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջների և կանոնների պահպանման պետական վերահսկողության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել պետական վերահսկողության իրականացման համար:
 
| ՀՈԴՎԱԾ 23. | 
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ | 
 
1. Սույն օրենքի 22 հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջների և կանոնների պահպանման պետական վերահսկողությունն իրականացնում է ազգային մարմինը:
2. Պետական վերահսկողությունն իրականացնում են ազգային մարմնի գլխավոր պետական տեսուչ և պետական տեսուչները:
3. Գլխավոր պետական տեսչի և պետական տեսուչների իրավասություններն ու պարտականությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 
| ՀՈԴՎԱԾ 24. | 
ԳԼԽԱՎՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՈՒՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ | 
 
1. Գլխավոր պետական տեսչի գործողությունները կարող են բողոքարկվել դատարան: Բողոքարկումը չի կասեցնում նրա ընդունած կարգադրագրերի կատարումը:
2. Պետական տեսուչների գործողությունները կարող են բողոքարկվել գլխավոր պետական տեսչին, դատարան:
 
| ՀՈԴՎԱԾ 25. | 
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ | 
 
Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի և ծառայության համապատասխանության հավաստումը, համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բացակայության դեպքում, մինչև 2004 թվականի դեկտեմբերի 31-ը կատարվելու է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահն ընդունված նորմատիվ փաստաթղթերով սահմանված պարտադիր պահանջներով:
 
| ՀՈԴՎԱԾ 26. | 
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ | 
 
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
i
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի ապրիլի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված «Ստանդարտացման և սերտիֆիկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
 
3 դեկտեմբերի 1999 թ.
ՀՕ-19