i
(ուժը կորցրել է 19.04.12 թիվ 462-Ն որոշմամբ, որը տարածվում է 2012 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա)
040.0562.290503
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» մայիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 մայիսի 2003 թվականի N 562-Ն
ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կոնցեսիոն վճարի չափը`
i
ա) ուսումնասիրության լիցենզիայի կամ ուսումնասիրության հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` համաձայն հավելվածի.
բ) հանքարդյունահանման լիցենզիայի կամ հանքարդյունահանման հատուկ լիցենզիայի դեպքում ընդերքի հատկացված տեղամասի յուրաքանչյուր հեկտարի համար` նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:
(1-ին կետը փոփ. 22.06.06 թիվ 869-Ն որոշում)
2. Կոնցեսիոն վճարը տարեկան միանվագ կարգով վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` մինչև յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտին հաջորդող ամսվա 30-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հուլիսի 1-ից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2003 թվականի մայիսի 8-ի
N 562-Ն որոշման
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿԱՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԴԵՐՔԻ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՏԵՂԱՄԱՍԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԵԿՏԱՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՎՃԱՐԻ
._______________________________________________________________________.
| | |Դրույքաչափը` ըստ լիցենզիայի գործողության|
| | | տարիների (դրամ) |
|NN | Օգտակար հանածոյի տեսակը |________________________________________|
|ը/կ| |1-ին | 2-րդ | 3-րդ | 4-րդ | 5-րդ և |
| | |տարվա | տարվա | տարվա | տարվա | հաջորդ |
| | |համար | համար | համար | համար | տարիների|
| | | | | | | համար |
|___|___________________________________________________________________|
|I. | Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և գնահատման համար |
|___|___________________________________________________________________|
|1. |Մետաղական օգտակար | | | | | |
| |հանածոներ, այդ թվում` | | | | | |
| |ազնիվ, գունավոր և | | | | | |
| |թանկարժեք մետաղներ |300 |500 |1000 |1500 |2000 |
|___|__________________________|______|_______|_______|_______|_________|
|2. |Ոչ մետաղական օգտակար | | | | | |
| |հանածոներ, այդ թվում` | | | | | |
| |ածուխ, այրվող թերթաքարեր, | | | | | |
| |տորֆ, աղ |200 |400 |600 |900 |1200 |
|___|___________________________________________________________________|
|II.| Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման համար |
|___|___________________________________________________________________|
|1. |Մետաղական օգտակար | | | | | |
| |հանածոներ, այդ թվում` | | | | | |
| |ազնիվ, գունավոր և | | | | | |
| |թանկարժեք մետաղներ |1000 |2000 |3000 |4000 |5000 |
|___|__________________________|______|_______|_______|_______|_________|
|2. |Ոչ մետաղական օգտակար | | | | | |
| |հանածոներ, այդ թվում` | | | | | |
| |ածուխ, այրվող թերթաքարեր, | | | | | |
| |տորֆ, աղ |500 |1000 |1500 |2000 |2500 |
._______________________________________________________________________.
(1-ին հավելվածը լրաց. 22.06.06 թիվ 869-Ն որոշում)