i
(ուժը կորցրել է 24.06.2022 թիվ 41-Ն և 18.07.2022 թիվ 1237-Ն համատեղ հրաման)
100.0034.220814
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 08 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014378
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հունիսի 2014 թվականի N 34-Ն 18 հունիսի 2014 թվականի N 145-Ն
ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 23-ի նիստի «Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծման ռազմավարական ծրագրին և 2013-2014 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 20 արձանագրային որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`
Հաստատել`
1. «Լաբորատորիաներում կադրերի վարման ընթացակարգը»` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ առողջապահության նախարարի
2014 թվականի հունիսի 10-ի
Թիվ 34-Ն
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2014 թվականի հունիսի 18-ի
Թիվ 145-Ն
համատեղ հրամանի
ԸՆԹԱՑԱԿԱՐԳ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լաբորատորիաներում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով:
2. Սույն ընթացակարգը նախատեսված է այն իրավաբանական անձանց համար, ովքեր իրականացնում են ճառագայթային, քիմիական, կենսաբանական ազդակներին առնչվող լաբորատոր գործունեություն:
II. ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
4. Սույն ընթացակարգն իրենից ներկայացնում է լաբորատոր կադրերի վարման ընդհանուր ուղղությունները և մոտեցումները և հիմք է հանդիսանում լաբորատորիաներում կադրային քաղաքականության մշակման համար:
5. Լաբորատորիաներում կադրային քաղաքականության հիմնական սկզբունքներն են.
1) Համալիր մոտեցում` կադրերի կառավարման բոլոր ոլորտների ընդգրկում:
2) Համակարգային մոտեցում` կադրային քաղաքականության բոլոր տարրերի փոխկապակցված դիտարկում:
3) Թափանցիկություն` մարդկային ռեսուրսների կառավարման բոլոր փուլերի հանրամատչելիություն:
4) Հիմնավորվածություն` ժամանակակից մեթոդների և միջոցների կիրառում կադրերի կառավարման ոլորտում, որը կապահովի առավելագույն տնտեսական և հասարակական արդյունավետություն:
5) Արդյունավետություն` կադրերի կառավարման ընթացքում ծախսված ֆինանսական միջոցների փոխհատուցում աշխատանքային գործունեության արդյունավետությամբ:
6. Լաբորատոր կադրերի վարման քաղաքականությունը մշակվում է հիմնվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի, լաբորատորիայի առաքելության, գործառույթների և խնդիրների վրա: Ամրագրվում է լաբորատորիայի կանոնադրությամբ և ներկայացվում լաբորատորիայի որակի ձեռնարկում և ավելի մանրամասն` անձնակազմի կառավարման փաստաթղթերում:
7. Լաբորատոր կադրերի վարման քաղաքականությունը մշակվում է վերադաս կառույցների, լաբորատորիայի ղեկավարության, որակի պատասխանատուի և անձնակազմի կառավարման պատասխանատուի հետ համատեղ:
8. Լաբորատոր կադրերի վարման քաղաքականության սահմանված ուղղությունների իրականացումը կատարվում է յուրաքանչյուր ուղղության համար գործընթացներ և այդ գործընթացների իրականացման ընթացակարգեր մշակելով: Լաբորատոր կադրերի վարման քաղաքականությունների, գործընթացների և ընթացակարգերի օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 1-ում:
9. Լաբորատոր կադրերի վարման ճիշտ կառուցված քաղաքականությունը կարող է հանդիսանալ լաբորատոր որակի ապահովման հիմքը:
10. Լաբորատոր կադրերի վարման քաղաքականությունը ներառում է.
1) Լաբորատոր անձնակազմի պաշտոնների նկարագրերի սահմանում (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 2-ում), ներառյալ.
ա. բազային գիտելիքները,
բ. պարտականությունները,
գ. իրավունքները,
դ. պատասխանատվությունը,
ե. կարողություններն ու հմտությունները:
2) Նոր աշխատակիցների կողմնորոշման ծրագրի առկայությունը, որի օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 3-ում:
3) Աշխատակիցների ուսումնական ծրագրերի կազմակերպում որակի կառավարման համակարգի համատեքստում (որակի դասընթաց, կենսաանվտանգության դասընթաց, համակարգչային դասընթաց, աշխատանքային հմտությունների դասընթաց), որի օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 4-ում:
4) Աշխատակիցների շարունակական կրթման և մասնագիտական զարգացման ապահովում, որն իրականացվում է ըստ.
ա. լաբորատորիայի աշխատակիցների մասնագիտական զարգացման ծրագրի,
բ. լաբորատորիայի աշխատակիցների շարունակական կրթման ծրագրի:
5) Աշխատակիցների իրազեկության շարունակական գնահատման համակարգի առկայություն (մասնագիտական թեստավորում, դիտարկում տեղում և այլն), որն իրականացվում է ուղղակի դիտարկման ստուգաթերթերի (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 5-ում) և Լաբորատոր անձնակազմի կառավարչական հմտությունների գնահատման ստուգաթերթերի (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 6-ում) միջոցով:
6) Կադրային քաղաքականության արդյունավետության գնահատման համակարգի առկայությունը (ներքին և արտաքին հսկողություն):
7) Աշխատանքից ազատվող աշխատակցի աշխատանքային գործունեության փաթեթի փոխանցման ընթացակարգ:
8) Աշխատակցի անձնական գործի առկայությունը:
9) Լաբորատոր կադրերի վարման համակարգի ներդրման արդյունավետության գնահատում և վերլուծություն` Կադրային բացերի գնահատման գործիքի (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 7-ում) և Լաբորատորիայի կադրային քաղաքականության ինքնագնահատման ստուգաթերթի կիրառումով գործիքի (օրինակելի ձևաչափը ներկայացված է Ձև 8-ում) միջոցով:
III. ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
11. Լաբորատոր կադրերի վարման համատեքստում լաբորատորիայի ղեկավարությունը.
1) Ապահովում է բավարար քանակով աշխատակիցների առկայությունը:
2) Ստուգում է աշխատանքի ընդունվելիս ներկայացող տեղեկատվության (օրինակ` երաշխավորագրեր, հավաստագրեր) հավաստիությունը:
3) Ապահովում է ամբողջական և մանրամասն պաշտոնի նկարագրի մշակումը` յուրաքանչյուր աշխատակցի համար:
4) Յուրաքանչյուր աշխատակցի ծանոթացնում է իր անմիջական պարտականություններին:
5) Ապահովում է նոր աշխատակիցների կողմնորոշումը և ուղղորդումը, համաձայն լաբորատորիայի կողմից հաստատված նոր աշխատակիցների կողմնորոշման և ուղղորդման ծրագրի:
6) Կազմակերպում է աշխատակիցների կարողությունների և իրազեկվածության գնահատում (մասնագիտական թեստավորում, դիտարկումներ տեղում, ինքնագնահատման ստուգաթերթեր), որի հիման վրա վերլուծել առկա կադրային քաղաքականությունը և աշխատանքի կազմակերպման արդյունավետությունը:
7) Ապահովում է շարունակական կրթության և մասնագիտական զարգացման հնարավորությունը:
8) Կազմակերպում է ուսումնական դասընթացներ` համաձայն լաբորատորիայի ուսումնական դասընթացների ծրագրի:
Ձև 1
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԿԱԴՐԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
._____________________________________________________________________.
|ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ | ԳՈՐԾԸՆԹԱՑ | ԸՆԹԱՑԱԿԱՐԳ |
|_______________________|_______________________|_____________________|
|1. Պաշտոնի նկարագրեր |1. Յուրաքանչյուր |1. Մշակվում և |
| |պաշտոնի համար անհրաժեշտ|ներդրվում են ողջ |
| |կրթության, |անձնակազմի պաշտոնի |
| |դասընթացների, |նկարագրերը, Ներառյալ`|
| |հմտությունների և |պարտականություններն |
| |փորձի մշակում |ու պատասխանա- |
| |2. Պաշտոնի նկարագրերի |տվությունը |
| |մշակում |2. Հավաստվում են |
| | |դիմողի կրթության |
| | |հավաստագրերը |
|_______________________|_______________________|_____________________|
|2. Նոր աշխատակիցների |1. Նոր աշխատակիցների |1. Իրականացվում է նոր|
|կողմնորոշում, |կողմնորոշում, |աշխատակցի |
|ուղղորդում |ուղղորդում |կողմնորոշում, |
| | |ուղղորդում |
|_______________________|_______________________|_____________________|
|3. Անձնակազմի ուսուցման|1. ՈՒսումնական |1. Յուրաքանչյուր |
|կառավարում |դասընթացների ծրագրում |աշխատակցի համար |
| | |մշակվում է |
| | |դասընթացների |
| | |անհատական ծրագիր |
|_______________________|_______________________|_____________________|
|4. Իրազեկության |1. Իրազեկության |1. Մշակվում է ուղղակի|
|գնահատում |գնահատման ծրագիր. |դիտարկման ստուգաթերթ |
| |1) առաջնային |2. մշակվում է |
| |2) ընթացիկ |գնահատման գրավոր |
| |3) ուղղիչ |համակարգ |
| |գործողություններից |(թեստավորում) |
| |հետո |3. մշակվում է |
| | |հաշվետվությունների |
| | |գնահատում |
| | |4. մշակվում է |
| | |գնահատման սանդղակ և |
| | |բալային համակարգ |
|_______________________|_______________________|_____________________|
|5. Շարունակական |1. Լաբորատորիայի |1. Կազմվում են |
|կրթություն և |աշխատակիցների |համապատասխան ծրագրեր |
|մասնագիտացում |մասնագիտական | |
| |զարգացման ծրագիր | |
| |2. Լաբորատորիայի | |
| |աշխատակիցների | |
| |շարունակական | |
| |կրթման ծրագիր | |
|_______________________|_______________________|_____________________|
|6. Արդյունավետության |1. Արդյունավետության |1. Մշակվում են |
|գնահատում |գնահատում |արդյունավետության |
| | |գնահատման չափանիշներ |
| | |2. Կազմվում է |
| | |արդյունավետության |
| | |զարգացման գնահատման |
| | |ձևաթուղթ |
|_______________________|_______________________|_____________________|
|7. Աշխատանքից ազատում |1. Աշխատանքից ազատման |1. Մշակվում է |
| |գործընթաց |աշխատանքից ազատվելուց|
| | |աշխատանքային |
| | |գործառույթների |
| | |փոխանցման ընթացակարգ |
|_______________________|_______________________|_____________________|
|8. Անձնական գործ |1. Անձնակազմի անձնական |1. Կազմվում են |
| |գործերի ստեղծում և |անձնական գործեր |
| |դրանց տեխնիկական |2. Իրականացվում է |
| |սպասարկում |անձնական գործերի |
| | |վերանայում, թարմացում|
._____________________________________________________________________.
Ձև 2
ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ
(Օրինակելի ձևաչափ)
._____________________________________________________________________.
| ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳԻՐ |
| |
|Պաշտոնի անվանումը Ամսաթիվ |
|Բաժին Մշակվել է |
|_____________________________________________________________________|
|Պաշտոնի նկարագիր |
|_____________________________________________________________________|
|Աշխատանքի նկատմամբ ներկայացվող պահանջները |
|_____________________________________________________________________|
|1. Բազային կրթություն |
|2. Տեխնիկական պահանջներ |
|3. Կառավարչական կամ այլ աշխատանքային հմտություններ |
|4. Այլ պահանջներ (վերապատրաստում, մասնագիտացում և այլն) |
|_____________________________________________________________________|
|Հիմնական պատասխանատվությունները և պարտականությունները |
|1. Նախահետազոտական գործընթացներ |
|2. Հետազոտական գործընթացներ |
|3. Հետհետազոտական գործընթացներ |
|4. Մասնակցություն լաբորատոր տեղեկատվական համակարգերին |
|5. Կազմակերպչական հարաբերությունները |
|_____________________________________________________________________|
|Հաստատում |
|Տնօրեն` (ազգանուն, ստորագրություն) ________________ |
|Անձնակազմի կառավարման բաժնի պետ` (ազգանուն, ստորագրություն) ______ |
|Ամսաթիվ ____________ |
._____________________________________________________________________.
Ձև 3
ՆՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ԾՐԱԳԻՐ
(օրինակելի ձևաչափ)
._____________________________________________________________________.
|Կողմնորոշման, | Բովանդակությունը |
|ուղղորդման Ծրագիր | |
|___________________|_________________________________________________|
|1. Կազմակերպության |1) Կազմակերպության առաքելությունը և |
| |քաղաքականությունը որակի ոլորտում |
| |2) Ընդհանուր կողմնորոշում |
| |3) Աշխատանքային պայմաններ (Անձնակազմի |
| |ձեռնարկ) |
| |4) Անձնակազմի արտոնությունները (եթե առկա են) |
| |5) Շրջայց տարածքով |
| |6) Ընդհանուր անվտանգություն |
| |7) Տեղեկատվություն վտանգների մասին |
| |8) Կենսաապահովության միջոցներ |
| |9) Հակահրդեհային պատրաստվածություն |
| |10) Անկանխատեսելի իրավիճակների |
| |պատրաստվածություն |
| |11) Կազմակերպության կապի համակարգ (հեռախոս, |
| |էլեկտրոնային կապ, նամակագրություն և այլն) |
|___________________|_________________________________________________|
|2. Լաբորատորիա |1) Լաբորատորիայի առաքելությունը, տեսլականը, |
| |որակի քաղաքականությունը |
| |2) Շրջայց լաբորատորիայով |
| |3) Շրջայց բուն աշխատավայրում |
| |4) Լաբորատոր կենսաէթիկա |
| |5) Լաբորատոր տերմինաբանություն |
| |6) Լաբորատոր կանոններ և պահանջներ |
| |7) Լաբորատոր դրես-կոդ (պահանջվող հագուկապ) |
| |8) Աշխատանքային գրաֆիկ |
| |9) Լաբորատոր ենթակառուցվածքներ |
._____________________________________________________________________.
Ձև 4
ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
(օրինակելի ձևաչափ)
._____________________________________________________________________.
| Աշխատակիցների ուսուցման ծրագիր |
|_____________________________________________________________________|
|Բաղադրիչները | Բովանդակությունը |
|___________________|_________________________________________________|
|1. Որակի դասընթաց |1) Կենսաէթիկա |
| |2) Կազմակերպության/ծառայությունների որակի |
| | կառավարման համակարգ |
| |3) Կազմակերպությունում խնդիրները լուծելու ծրագիր |
| |4) Ծառայությունների որակի ապահովման ծրագիր |
| |5) Ծառայությունների որակի հսկողության ծրագիր |
| |6) Վերը ներկայացված կետերից յուրաքանչյուրում |
| | աշխատողները. |
| |ա. Ստանում են ուսուցում |
| |բ. Իրազեկվում են |
| |գ. Մասնակցում են բողոքների և |
| | անհամապատասխանությունների քննարկմանը |
| |դ. Ծանոթանում են հաճախորդների հետ աշխատանքի |
| | կանոններին |
| |ե. Տվյալներ են հավաքում որակի զգայորոշիչների և |
| | մշտադիտարկման համար |
| |զ. Մասնակցում են որակի բարելավման գործընթացներին |
|___________________|_________________________________________________|
|2. Անվտանգության |1) Կազմակերպության ընդհանուր անվտանգություն |
|դասընթաց |ա. Ընդհանուր տեղեկատվություն վտանգների մասին |
| |բ. Հակահրդեհային պատրաստվածություն |
| |գ. Աղետների պատրաստվածություն |
| |դ. Վթարների հաշվետվության համակարգ |
| |2) Անվտանգություն ըստ բաժինների |
| |ա. Վարակի հսկողություն (արյան միջոցով փոխանցվող |
| | հարուցիչներ) |
| |բ. Վտանգավոր թափոնների օգտահանում |
| |գ. Անձնական պաշտպանիչ միջոցներ |
| |դ. Քիմիական հիգիենայի ծրագիր |
| |ե. Ճառագայթային անվտանգություն |
| |զ. Կենսաահաբեկչությանը հակազդելուն |
| | պատրաստվածություն |
|___________________|_________________________________________________|
|3. Համակարգչային |1) ՈՒսուցում ներքին տեղեկատվական ցանցի վերաբերյալ|
|ուսուցում |2) բաժնի համակարգչային համակարգ |
| |3) գրասենյակային ծառայությունների համակարգ |
| |(աշխատանքի ծրագրավորում, ժամանակացույցեր, |
| |էլեկտրոնային փոստ, տեքստերի կազմում, աղյուսակների|
| |կազմում և այլն) |
|___________________|_________________________________________________|
|4. Աշխատանքային |1) աշխատանքային գործընթացներ և գործողությունների|
|հմտությունների |ստանդարտ ընթացակարգեր (աշխատանքային հրահանգներ) |
|ուսուցում | |
._____________________________________________________________________.
Ձև 5
ԻՐԱԶԵԿՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂՂԱԿԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
._____________________________________________________________________.
|Բաժին | Ամսաթիվ |
|___________________________________|_________________________________|
|Աշխատակցի անուն, ազգանուն |Համրանք (Նշում` անցողիկ/բավարար է|
| |80%.) |
|___________________________________|_________________________________|
|Դիտարկվող հմտությունը կամ խնդիրը |Ընդհանուր |Բավարար | |
| |իրազեկվածություն |Անբավարար| |
| |Արդյունք | | |
| |(Պատասխանը նշել աջ | | |
| |կողմի գունավորված | | |
| |վանդակներում) | | |
|___________________________________|_________________________________|
|Խնդիր (օրինակներով) |Բավ. |Անբավ. |Մեկնաբանություններ|
|___________________________________|______|_______|__________________|
|1. Լաբորատոր գործընթացների կիրառում| | | |
|և պահպանում | | | |
|1) Գործընթացները գրառված են | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|2. Աջակցել նմուշների գրանցմանը, | | | |
|մշակմանը, հայտնաբերմանը | | | |
|1) Նույնականացնել նմուշի տեսակը և | | | |
|պահպանման պահանջները | | | |
|2) Պահպանել դրական նույնականացված | | | |
|նմուշները | | | |
|3) Աջակցել կորած նմուշների որոնմանը| | | |
|(օր. գրանցման շփոթություններ, | | | |
|սխալներ) | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|3. Աջակցել քիմիական նյութերի, | | | |
|ռեագենտների և լուծույթների | | | |
|պատրաստմանը | | | |
|1) Կիրառել ստանդարտ բանաձևեր, | | | |
|բաղադրատոմսեր և որոշված | | | |
|գործընթացներ | | | |
|2) Կիրառել գնահատված նյութեր կամ | | | |
|ստուգաչափված սարքավորումներ | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|4. Աջակցել | | | |
|անհամապատասխանությունների կանխմանը | | | |
|և վերացմանը, սահմանափակվելով. | | | |
|1) Վարակազերծել լաբորատոր | | | |
|սարքավորումները/պարագաները | | | |
|2) Ճանաչել սարքավորումների | | | |
|աշխատանքի թերացումները, և հաղորդել| | | |
|սպասարկող տեխնիկական անձնակազմին | | | |
|3) Հետևել տեխնիկական հրահանգներին | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|5. Լաբորատոր հմտությունների և | | | |
|կարողությունների ցուցադրություն | | | |
|1) Պահպանել մաքուր աշխատանքային | | | |
|միջավայր | | | |
|2) Պատրաստել անհրաժեշտ ապակյա | | | |
|ամանեղենը և սարքավորումները | | | |
|3) Ցուցադրել տեխնիկական | | | |
|ունակություններ (աշխատանք կաթոցիչի | | | |
|հետ) | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|6. Անվտանգության պահանջների | | | |
|պահպանում | | | |
|1) Անհատական պաշտպանիչ միջոցներ | | | |
|2) Թափոնների օգտահանում (օր. | | | |
|Վտանգավոր թափոններ) | | | |
|3) Անվտանգ լաբորատոր | | | |
|գործունեություն | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|7. Լաբորատոր տեղեկատվական համակարգի| | | |
|գիտելիքների և ունակությունների | | | |
|ցուցադրություն | | | |
|1) Նմուշների հետագծելիություն | | | |
|2) Հաճախորդի կամ | | | |
|նմուշի առաջնային տեղեկատվության | | | |
|հայտնաբերում | | | |
|3) Մատյանների վարում | | | |
|4) Կորած նմուշների հայտնաբերում | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|8. Մշտադիտարկում | | | |
|1) Լաբորատոր սարքավորումների | | | |
|գույքագրում և մշտադիտարկում | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|2) Պիտանելիության ժամկետների | | | |
|պահպանում | | | |
|3) Կարիքների վերաբերյալ | | | |
|պատասխանատու անձանց տեղեկացում և | | | |
|հայտերը ձևակերպելիս` աջակցություն | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|9. Փաստաթղթաշրջանառության | | | |
|աջակցություն | | | |
|1) Հաշվետվություններ | | | |
|2) ՈՒղեգրերի, ձեռագիր զեկույցների | | | |
|թվայնացում | | | |
|3) Տվյալների տպագրում, | | | |
|հետևելիություն, մատյանների վարում | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|10. Աջակցություն | | | |
|անկանխատեսելի/անսովոր | | | |
|իրավիճակներում | | | |
|1) Աշխատանքային գործառույթների հետ | | | |
|առնչվող անսովոր իրավիճակների | | | |
|նույնականացում/հայտնաբերում | | | |
|2) Շահագրգիռ անձանց տեղեկացում | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|11. Մեկնաբանություններ/ուղղիչ | | | |
|գործողություններ/ լրացուցիչ հարցեր | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|12. Իրազեկման գնահատումը | | |Ամսաթիվ |
|կազմակերպել է | | | |
|___________________________________|______|_______|__________________|
|13. Վերանայվել և հաստատել է | | |Ամսաթիվ |
._____________________________________________________________________.
Համրանքի սանդղակ
.______________________________________________.
|Բավարարման | Համրանք |Ընդհանուր |
|կատեգորիաները| |իրազեկվածության|
| | |արդյունք |
|_____________|________________|_______________|
| 10 | 100% |Բավարար |
|_____________|________________|_______________|
| 9 | 90% |Բավարար |
|_____________|________________|_______________|
| 8 | 80% |Բավարար |
|_____________|________________|_______________|
| 7 | 70% |Անբավարար |
.______________________________________________.
Ձև 6
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
._____________________________________________________________________.
|NN |Չափորոշիչները |Գնահատման բնութագրիչները` |Գնահատա-|
|ը/կ| |ենթաչափորոշիչները |կանը |
|___|____________________|___________________________________|________|
|1. |ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ |1) Հիմնական պարտականությունների և | |
| |ՄՇԱԿՈՒՄ |պահանջների իմացություն | |
| | |___________________________________|________|
| | |2) Աշխատանքի հետ առնչվող կանոնների,| |
| | |գործընթացների իմացություն և դրանց | |
| | |փոխկապակցում | |
| | |___________________________________|________|
| | |3) Առաջադրված խնդիրների լուծման | |
| | |համար անհրաժեշտ տեղեկատվության | |
| | |համախմբում | |
| | |___________________________________|________|
| | |4) Սահմանված ժամկետներում աշխատանքը| |
| | |ռացիոնալ բաշխելու ունակություն | |
|___|____________________|___________________________________|________|
|2. |ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ |1) Աշխատանքը վերլուծելու | |
| |ԱՊԱՀՈՎՈՒՄ |ընդունակություն | |
| | |___________________________________|________|
| | |2) Աշխատանքային ժամերի ճիշտ | |
| | |կառավարում, առաջադրանքների | |
| | |համապատասխանաբար բաշխում | |
| | |___________________________________|________|
| | |3) Զարգացմանն ուղղված ծրագրեր | |
| | |կազմակերպելու ընդունակություն | |
| | |___________________________________|________|
| | |4) Ստորաբաժանման գործունեությունը | |
| | |կազմակերպված կառավարելու | |
| | |ունակություն | |
|___|____________________|___________________________________|________|
|3. |ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ |1) Ստորադասների կարիքները | |
| | |գիտակցելու ունակություն | |
| | |___________________________________|________|
| | |2) Ստորադասներին մոտիվացնելու | |
| | |կարողություն | |
| | |___________________________________|________|
| | |3) Համագործակցելու կարողություն և | |
| | |թիմում աշխատելու հմտություն | |
| | |___________________________________|________|
| | |4) Թիմային աշխատանքի համար | |
| | |պատասխանատվության զգացում | |
|___|____________________|___________________________________|________|
|4. |ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ |1) Պարզ, սահուն արտահայտվելու | |
| | |կարողություն | |
| | |___________________________________|________|
| | |2) Մտքերը գրավոր շարադրելու | |
| | |կարողություն | |
| | |___________________________________|________|
| | |3) Մտքերը հակիրճ ձևակերպելու | |
| | |ունակություն | |
| | |___________________________________|________|
| | |4) Տեղեկատվությունը ժամանակին | |
| | |փոխանակելու կարողություն | |
|___|____________________|___________________________________|________|
|5. |ՄԻՋԱՆՁՆԱՅԻՆ |1) Աջակցող աշխատանքային | |
| |ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |հարաբերություններ ստեղծելու և | |
| | |պահպանելու ընդունակություն և | |
| | |ձգտում | |
| | |___________________________________|________|
| | |2) Հանուն ընդհանուր նպատակների | |
| | |աշխատելու ցանկություն | |
| | |___________________________________|________|
| | |3) Առաջադրանքն այլ աշխատողների հետ | |
| | |ներդաշնակ կատարելու | |
| | |պատրաստակամություն | |
| | |___________________________________|________|
| | |4) Գործընկերներին ուղղորդելու | |
| | |կարողություն | |
|___|____________________|___________________________________|________|
|6. |ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՈՃԵՐ |1) Փաստերի վրա հիմնվելով` | |
| | |խնդիրներին իրատեսական լուծումներ | |
| | |տալու ունակություն | |
| | |___________________________________|________|
| | |2) Լուծման հնարավոր տարբերակների | |
| | |գնահատումից հետո միայն որոշումների | |
| | |ընդունում | |
| | |___________________________________|________|
| | |3) Աշխատանքային պրոցեսներն ըստ | |
| | |առաջնայնության կազմակերպելու | |
| | |ունակություն | |
| | |___________________________________|________|
| | |4) Ռեսուրսները հնարավորինս | |
| | |արդյունավետ օգտագործելու | |
| | |կարողություն | |
|___|____________________|___________________________________|________|
|7. |ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ|1) Նպատակին հասնելու համար տարբեր | |
| | |մոտեցումների կիրառում | |
| | |___________________________________|________|
| | |2) Նոր նպատակներ իրականացնելու | |
| | |համար ծանոթ մեթոդներից կառչելու | |
| | |փոխարեն նոր և առավել արդյունավետ | |
| | |մեթոդներից օգտվելու հմտություն և | |
| | |ձգտում | |
| | |___________________________________|________|
| | |3) Կիրառվող մեթոդները գործող | |
| | |իրավիճակին համապատասխանեցնելու | |
| | |ունակություն | |
| | |___________________________________|________|
| | |4) Խնդիրը լուծելիս, անհրաժեշտության| |
| | |դեպքում, որոշ հարցեր շրջանցելու | |
| | |կարողություն | |
|___|____________________|___________________________________|________|
| |Ընդհանուր | | |
._____________________________________________________________________.
Ձև 7
ԿԱԴՐԱՅԻՆ ԲԱՑԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ
(օրինակելի ձևաչափ)
._____________________________________________________________________.
|Գնահատման տարրեր | Ներդրման կարգավիճակը |
| |____________________________|
| |0% |-20%|-40%|-60%|-80%|100%|
|________________________________________|___|____|____|____|____|____|
|1. |Յուրաքանչյուր աշխատանքի համար | | | | | | |
| |սահմանված են որակավորումները` | | | | | | |
| |կրթություն, ուսուցում, | | | | | | |
| |հմտություններ, փորձ: | | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|2. |Լաբորատորիայի տնօրենի | | | | | | |
| |պարտականությունները ներառում են | | | | | | |
| |մասնագիտական, գիտական, խորհրդատվական| | | | | | |
| |կազմակերպչական, վարչական, կրթական | | | | | | |
| |հարցերը | | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|3. |Պաշտոնի նկարագրերը գրված են և առկա | | | | | | |
| |է հաստատման գործընթաց | | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|4. |Կա դիմող աշխատակցի ներկայացրած | | | | | | |
| |փաստաթղթերի հավաստիության հաստատման | | | | | | |
| |գործընթաց | | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|5. |Կա նոր աշխատակցին կազմակերպությունը | | | | | | |
| |և լաբորատորիան ներկայացնելու ծրագիր| | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|6 |ՈՒսումնական ծրագրերը ներառում են. | | | | | | |
| |1) Որակի կառավարումը | | | | | | |
| |2) Անվտանգությունը | | | | | | |
| |3) Հաճախորդների սպասարկումը | | | | | | |
| |4) Աշխատանքային գործընթացներ և | | | | | | |
| | ընթացակարգեր | | | | | | |
| |5) Համակարգչային համակարգեր | | | | | | |
| |6) Գաղտնի տեղեկատվության վարում | | | | | | |
| |7) Անհամապատասխանությունների | | | | | | |
| |կառավարում | | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|7 |Լաբորատորիան ունի յուրաքանչյուր | | | | | | |
| |աշխատակցի իրազեկման գնահատման | | | | | | |
| |պարբերական ծրագիր, որը ներառում է. | | | | | | |
| |1) Գնահատման ծրագիր | | | | | | |
| |2) Գնահատման օբյեկտիվ գործիքների | | | | | | |
| |մշակում | | | | | | |
| |3) Գնահատման սանդղակ բալային | | | | | | |
| |համակարգով | | | | | | |
| |4) Կրկնագնահատման չափանիշների | | | | | | |
| |մշակում | | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|8 |Բոլոր մակարդակների աշխատակիցների | | | | | | |
| |համար կա շարունակական կրթության | | | | | | |
| |ծրագիր | | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|9 |Անձնակազմը հնարավորություն ունի | | | | | | |
| |մասնակցելու մասնագիտական զարգացման | | | | | | |
| |ծրագրերին | | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|10 |Մշակված են անձնակազմի գնահատման | | | | | | |
| |օբյեկտիվ չափանիշներ և ժամանակացույց| | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|11 |Մշակված է աշխատանքից ազատվող | | | | | | |
| |աշխատակցի աշխատանքի փոխանցման և | | | | | | |
| |աշխատանքային պարտավորությունների | | | | | | |
| |դադարեցման գործընթաց | | | | | | |
|___|____________________________________|___|____|____|____|____|____|
|12 |Լաբորատորիան ունի հետևյալ մատչելի | | | | | | |
| |գրառումները և փաստաթղթերը` | | | | | | |
| |1) աշխատակիցների մասնագիտական | | | | | | |
| |որակավորման | | | | | | |
| |2) դասընթացների և փորձի փոխանակման | | | | | | |
| |3) հավաստագրեր, լիցենզիաներ | | | | | | |
| |4) հատուկ աշխատանքային դասընթացների | | | | | | |
| |5) շարունակական կրթության | | | | | | |
| |6) արդյունավետության գնահատման | | | | | | |
| |7) աշխատանքից ազատման | | | | | | |
._____________________________________________________________________.
Ձև 8
ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
(օրինակելի ձևաչափ)
._____________________________________________________________________.
|N | Ստուգաթերթ |Այո |Ոչ |
|___|________________________________________________________|____|___|
|1. |Ստեղծվել են լաբորատորիայի ծրագիր, կադրային |[] |[] |
| |քաղաքականություն և մշակվել են յուրաքանչյուր աշխատակցի | | |
| |որակավորումներն ու պարտականությունները: | | |
|___|________________________________________________________|____|___|
|2. |Առկա են կրթական և մասնագիտական որակավորումների, |[] |[] |
| |դասընթացների, գործնական պարապմունքների և իրազեկության | | |
| |վերաբերյալ հաշվետվությունները: Դրանք կարող են լինել | | |
| |հավաստագրերը, լիցենզիաները, նախորդ գործատուի | | |
| |երաշխավորագրերը, աշխատանքի նկարագրությունը, շարունակական| | |
| |կրթության և ձեռքբերումների հաշվետվությունները, | | |
| |իրազեկման գնահատականները, վթարների և պատահարների | | |
| |հաշվետվությունները: | | |
|___|________________________________________________________|____|___|
|3. |Սահմանված են լաբորատորիայի ղեկավարի |[] |[] |
| |պատասխանատվությունները, ներառյալ` մասնագիտական, գիտական,| | |
| |խորհրդատվական: | | |
|___|________________________________________________________|____|___|
|4. |Առկա են բավարար կադրային ռեսուրսներ որակի կառավարման |[] |[] |
| |համակարգին առնչվող գործընթացներն իրականացնելու համար: | | |
|___|________________________________________________________|____|___|
|5. |Անձնակազմը ուսուցանված է առաջարկվող ծառայությունների |[] |[] |
| |որակի ապահովման գործընթացներին: | | |
|___|________________________________________________________|____|___|
|6. |Ապահովված են համակարգչից օգտվողներին, հաճախորդների |[] |[] |
| |տվյալները և հետազոտությունների արդյունքները | | |
| |մուտքագրողներին և հաշվետվությունների մեջ և | | |
| |համակարգչային ծրագրերում փոփոխություններ կատարողներին | | |
| |հայտնաբերելու հնարավորությունը: | | |
|___|________________________________________________________|____|___|
|7. |Առկա է շարունակական ուսուցման ծրագիր, որը մատչելի է |[] |[] |
| |բոլոր աշխատակիցների համար: | | |
|___|________________________________________________________|____|___|
|8. |Աշխատակիցները ուսուցանված են անկանխատեսելի իրավիճակների |[] |[] |
| |հետևանքները կանխարգելելու և կառավարելու | | |
| |միջոցառումներին: | | |
|___|________________________________________________________|____|___|
|9. |Գնահատվել է յուրաքանչյուր աշխատակցի իրազեկվածությունը |[] |[] |
| |և ապահովվել է գնահատման շարունակականությունը: | | |
|___|________________________________________________________|____|___|
|10.|Ըստ անհրաժեշտության կազմակերպվում են վերապատրաստումներ |[] |[] |
| |և կրկնագնահատումներ: | | |
|___|________________________________________________________|____|___|
|11.|Անձնակազմը ներգրավված է կանոնավոր մասնագիտական զարգացման|[] |[] |
| |ծրագրերի կամ դրան նպաստող փոխհամագործակցության մեջ: | | |
|___|________________________________________________________|____|___|
|12.|Հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը |[] |[] |
| |պահպանվում է ողջ անձնակազմի կողմից: | | |
._____________________________________________________________________.