i
(ուժը կորցրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին տարեկան հաշվետվության ձևը և դրա լրացման կարգը սահմանող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից` 28.07.2022 06.05.2021 թիվ 716-Ն որոշում)
040.0403.210417
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
i
20 ապրիլի 2017 թվականի N 403-Ն
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության հրապարակման և ներկայացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվության ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-ԻՆ
 
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 403-Ն որոշման
 
ԿԱՐԳ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
 
i
1. Կուսակցությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը:
2. Կուսակցությունն իր հաշվետվությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը պարտավոր է տեղադրել նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am)` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 174-Ն որոշմանը համապատասխան:
3. Կուսակցությունն իր հաշվետվությունը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում նաև դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը սույն կարգին համապատասխան հրապարակելուց և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո պարտավոր է հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ից ոչ ուշ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն (այսուհետ` վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն):
4. Հաշվետվությունը ներկայացվում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն թղթային տարբերակով` դրան կցելով զանգվածային լրատվության միջոցներով հրապարակման փաստը վկայող ապացույցը, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքի սպասարկման բաժնի կողմից տրված համապատասխան փաստաթղթի պատճենը, օրենքով սահմանված դեպքերում նաև աուդիտորական եզրակացության պատճենը:
5. Հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (www.azdarar.am) տեղադրելու, ինչպես նաև վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն ներկայացնելու համար կազմվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի N 403-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված հաշվետվության ձևի հիման վրա: Հաշվետվության սկզբում նշվում են այն ներկայացնելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը: Հաշվետվության բոլոր էջերն ստորագրվում են կուսակցության իրավասու պաշտոնատար անձի կողմից:
6. Կուսակցության հաշվետվությունը պետք է տվյալներ ներառի հաշվետու տարվա ընթացքում կուսակցության հաշվում մուտք արված միջոցների աղբյուրների և ծավալի, այդ միջոցների ծախսման, ինչպես նաև ունեցած գույքի մասին` նշելով դրա արժեքը:
7. Կուսակցության ստացած նվիրատվությունների աղբյուրը` անկախ արժեքից, նշվում է կուսակցության հաշվետվությունում:
8. Կուսակցության կողմից նախընտրական քարոզչության նախապատրաստման և իրականացման համար ծախսված միջոցների հաշվառումը կատարվում է առանձին:
 
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2017 թվականի ապրիլի 20-ի
N 403-Ն որոշման
 
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ
 
_______________ կուսակցության ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին հաշվետվությունը 20__ թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՇՎՈՒՄ ՄՈՒՏՔ ԱՐՎԱԾ ԵՎ ԾԱԽՍՎԱԾ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
 
._____________________________________________________________________.
|Աղբյուրները                        |Քանակը|Արժեքը|Հատկացման |Այլ     |
|                                   |      |(հազ. |ձևը       |տվյալներ|
|                                   |      |դրամ) |(կանխիկ/  |        |
|                                   |      |      |փոխանցում,|        |
|                                   |      |      |բանկային  |        |
|                                   |      |      |հաշիվ/    |        |
|                                   |      |      |դրամարկղ) |        |
|___________________________________|______|______|__________|________|
|1. Նախորդ տարվանից առաջացած        |      |      |          |        |
|մնացորդը հունվարի 1-ի դրությամբ    |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|2. Մուտքի վճարներ                  |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|3. Անդամակցության վճարներ          |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|4. Ֆիզիկական անձանց                |      |      |          |        |
|նվիրատվություններ (նշել նվիրատուի  |      |      |          |        |
|անունը, հայրանունը, ազգանունը,     |      |      |          |        |
|բնակության վայրը)`                 |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|5. Իրավաբանական անձանց             |      |      |          |        |
|նվիրատվություններ (նշել նվիրատուի  |      |      |          |        |
|անվանումը, գտնվելու վայրը)`        |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|6. Օրենքով նախատեսված կարգով       |      |      |          |        |
|ստացված բյուջետային ֆինանսավորում  |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|7. Քաղաքացիական իրավական           |      |      |          |        |
|գործարքներից և  օրենսդրությամբ     |      |      |          |        |
|չարգելված այլ մուտքերից (նշել      |      |      |          |        |
|գործարքը կամ աղբյուրը)`            |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|8. Ընդամենը մուտք արված դրամական   |      |      |          |        |
|միջոցներ                           |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|9. Ֆիզիկական անձանց տրված վճարներ  |      |      |          |        |
|(աշխատավարձ, ծառայությունների      |      |      |          |        |
|մատուցման վճարներ)                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|10. Սոցիալական վճարներ             |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|11.Գույքի վարձակալության վճար (նշել|      |      |          |        |
|գույքի անվանումը, վարձակալության   |      |      |          |        |
|ժամկետները)`                       |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|12. Կոմունալ վճարումներ (նշել      |      |      |          |        |
|կոմունալ սպասարկման անվանումը)`    |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|13. Հարկեր և  տուրքեր (նշել        |      |      |          |        |
|հարկատեսակը)`                      |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|14. Գույքի ձեռքբերման համար        |      |      |          |        |
|կատարված ծախսեր (նշել գույքի       |      |      |          |        |
|անվանումը և  քանակը)`              |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|15. Տրանսպորտային ծախսեր           |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|16. Գործուղման ծախսեր              |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|17. Այլ ծախսեր                     |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|18. Ընդամենը ծախսված դրամական      |      |      |          |        |
|միջոցներ                           |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|19. Մնացորդը տարվա վերջում         |      |      |          |        |
._____________________________________________________________________.
 
_________________________________________________________________
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ
 
._____________________________________________________________________.
|Աղբյուրները                        |Քանակը|Արժեքը|Գույքի    |Այլ     |
|                                   |      |(հազ. |անվանումը,|տվյալներ|
|                                   |      |դրամ) |հասցեն,   |        |
|                                   |      |      |համառոտ   |        |
|                                   |      |      |նկարագիր, |        |
|                                   |      |      |չափսերը   |        |
|___________________________________|______|______|__________|________|
|1. Առկա անշարժ գույքը հաշվետու     |      |      |          |        |
|տարվա հունվարի 1-ի դրությամբ       |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|2. Ֆիզիկական անձանց                |      |      |          |        |
|նվիրատվություններ (նշել նվիրատուի  |      |      |          |        |
|անունը, հայրանունը, ազգանունը,     |      |      |          |        |
|բնակության վայրը)`                 |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|3. Իրավաբանական անձանց             |      |      |          |        |
|նվիրատվություններ (նշել նվիրատուի  |      |      |          |        |
|անվանումը, գտնվելու վայրը)`        |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|4. Քաղաքացիական իրավական           |      |      |          |        |
|գործարքներից և  օրենսդրությամբ     |      |      |          |        |
|չարգելված այլ մուտքերից (նշել      |      |      |          |        |
|գործարքը կամ աղբյուրը)`            |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|5. Ընդամենը                        |      |      |          |        |
._____________________________________________________________________.
 
_________________________________________________________________
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը
 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
 
._____________________________________________________________________.
|Աղբյուրները                        |Քանակը|Արժեքը|Գույքի    |Այլ     |
|                                   |      |(հազ. |անվանումը,|տվյալներ|
|                                   |      |դրամ) |մակնիշը և |        |
|                                   |      |      |սերիան,   |        |
|                                   |      |      |թողարկման |        |
|                                   |      |      |տարեթիվը  |        |
|___________________________________|______|______|__________|________|
|1. Առկա շարժական գույքը հաշվետու   |      |      |          |        |
|տարվա հունվարի 1-ի դրությամբ       |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|2. Ֆիզիկական անձանց                |      |      |          |        |
|նվիրատվություններ (նշել նվիրատուի  |      |      |          |        |
|անունը, հայրանունը, ազգանունը,     |      |      |          |        |
|բնակության վայրը)`                 |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|3. Իրավաբանական անձանց             |      |      |          |        |
|նվիրատվություններ (նշել նվիրատուի  |      |      |          |        |
|անվանումը, գտնվելու վայրը)`        |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|4. Քաղաքացիական իրավական           |      |      |          |        |
|գործարքներից և  օրենսդրությամբ     |      |      |          |        |
|չարգելված այլ մուտքերից (նշել      |      |      |          |        |
|գործարքը կամ աղբյուրը)`            |      |      |          |        |
|1)                                 |      |      |          |        |
|2)                                 |      |      |          |        |
|3)                                 |      |      |          |        |
|___________________________________|______|______|__________|________|
|5. Ընդամենը                        |      |      |          |        |
._____________________________________________________________________.
________________________________________________________________
Կուսակցության ղեկավարի (կուսակցության իրավասու պաշտոնատար անձի)
անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը
 
ՕՏԱՐՎԱԾ ԿԱՄ ԴՈՒՐՍ ԳՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ
 
._____________________________________________________________________.
|Գույքի անվանումը |Քանակը      |Արժեքը     |Օտարման ձևը  |Այլ տվյալներ|
|_________________|____________|___________|_____________|____________|
|1.               |            |           |             |            |
|_________________|____________|___________|_____________|____________|
|2.               |            |           |             |            |
|_________________|____________|___________|_____________|____________|
|3.               |            |           |             |            |