041.0389.230600
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 հունիսի 2000 թվականի N 389
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
 
     Կ. Ճշմարիտյան              - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար 
                                  (հանձնաժողովի նախագահ)
     Է. Մադաթյան                - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարար
     Ա. Մկրտչյան                - ՀՀ առողջապահության նախարար
     Ա. Խաչատրյան               - ՀՀ գյուղատնտեսության և  բնօգտագործման 
                                  նախարարի առաջին տեղակալ
     Ա. Թոփուզյան               - ՀՀ կրթության և  գիտության նախարարի 
                                  տեղակալ
     Հ. Հովհաննիսյան            - ՀՀ տարածքային կառավարման և  
                                  քաղաքաշինության գործունեությունը 
                                  համակարգող նախարարի տեղակալ
     Ա. Մարտիրոսյան             - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     Ռ. Դավթյան                 - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության
                                  միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր
                                  վարչության պետ
     Մ. Միքայելյան              - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի 
                                  տեղակալ
     Վ. Ղազարյան                - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին 
                                  կապերի վարչության պետ
     Ռ. Խարազյան                - ՀՀ էներգետիկայի նախարարության զարգացման 
                                  և արտաքին կապերի գլխավոր վարչության պետ
     Գ. Առաքելյան               - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր 
                                  և Միջին Արևելքի երկրների վարչության պետ
     Ս. Խաչատրյան               - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  
                                  սպորտի նախարարության արտաքին կապերի և 
                                  սփյուռքի հետ մշակութային հարցերի 
                                  վարչության պետ
     Գ. Մելքոնյան               - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  
                                  նախարարության վարչության պետ
     Ն. Հովհաննիսյան            - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 
                                  արևելագիտության ինստիտուտի տնօրեն
     Հ. Սուվարյան               - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
     Ս. Զաքարյան                - ՀՀ արտաքին գործերի նախարարության արաբական 
                                  երկրների բաժնի վարիչի պաշտոնակատար 
                                  (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 16.02.01 թիվ 127 որոշում)
(1-ին կետն ուժը կորցրել է 31.05.01 թիվ 402 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 719 որոշման 1-ին կետը: