ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
 
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ 
 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.
i
1. «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:
2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում այդ օրենքին:
i
3. Հայաստանի Հանրապետության սպառողական ընկերությունները, դրանց միությունները գրանցվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից.
ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության ակտերը «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.
i
բ) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին.
գ) երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և մյուս գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանությունը «Սպառողական կոոպերացիայի մասին» օրենքին:
13 դեկտեմբերի 1993 թվական: