040.0417.290413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2013 թվականի N 417-Ա
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշմամբ սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Կառավարական N 3 շենքի 1-ին հարկից 25 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` տարածք)` հասարակական սննդի կազմակերպման նպատակով 5 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «ԹԻ-ԷՖ-ՍԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում նախատեսելով, որ`
1) վարձակալը պարտավոր է վարձակալությամբ տրամադրված տարածքում առաջին մեկ տարվա ընթացքում կատարել 6 մլն դրամի չափով ներդրումներ` կահավորանքի, սարքավորումների և կոմունալ հարմարությունների ստեղծման նպատակով.
2) վարձակալը պարտավոր է ներդրումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում իր կողմից կատարված ներդրումները հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն.
3) վարձակալի կողմից նախատեսված ներդրումները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում վարձակալը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, վարձակալը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով:
3. Սահմանել, որ`
1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը` հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ սահմանված կարգով, կազմում է 50 000 դրամ.
2) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման վարձակալի միջոցների հաշվին:
(որոշումը փոփ. 06.10.16 թիվ 1016-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ