040.1098.290915
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
17 սեպտեմբերի 2015 թվականի N 1098-Ա
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ ու 470-րդ հոդվածներով և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Ահարոնյան 3/7 հասցեում գտնվող` 7556,2 քառ. մետր ընդհանուր մակերեսով հողատարածքը և դրան ամրակցված` 1406 քառ. մետր մակերեսով N 3 լաբորատորիայի մասնաշենքը (կադաստրային ծածկագիրը` 01-012-0301-0130) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձև «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` տնտեսական գործունեության ընդլայնման նպատակով:
2. Գույքի վաճառքի ընդհանուր գինը սահմանել 127.048.351 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի մասնակի հատուցմամբ օտարումը:
(որոշումը փոփ. 01.02.18 թիվ 87-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ