Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂ ...

 

 

041.0583.290518

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 մայիսի 2018 թվականի N 583-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2018 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության` Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Դուշանբեի օդանավակայանի սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Արարատ Միրզոյանինը, Մհեր Գրիգորյանինը, Վահան Կոստանյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը, Կարպիս Փաշոյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Արծվիկ Մինասյանինը, Հակոբ Արշակյանինը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Շավարշ Քոչարյանինը, Արմեն Ղևոնդյանինը` Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գևորգ Պետրոսյանինը և Արտակ Կարապետյանինը` Արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

3. Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների` Շողիկ Գալստյանի և Արթուր Դեվրիկյանի գիշերավարձը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին և ընդունել ի գիտություն, որ օրապահիկը կատարվելու է համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին, իսկ Մայա Խաչատրյանի և Էդգար Դավթյանի գիշերավարձը և օրապահիկը` համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:

(3-րդ կետը փոփ. 19.06.18 թիվ 792-Ա որոշում)

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2018 թվականի մայիսի 31-ին` Երևան-Դուշանբե, իսկ հունիսի 1-ին` Դուշանբե-Երևան երթուղով:

5. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին` սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

7. Արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) մեկնելու հետ կապված հարցերը:

8. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության` Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2018 թ. մայիսի 29-ի

N 583-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ԴՈՒՇԱՆԲԵ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

    Ա. Միրզոյան        - ՀՀ առաջին փոխվարչապետ

 

    Մ. Գրիգորյան       - ՀՀ փոխվարչապետ

 

    Ա. Մինասյան        - Տնտեսական զարգացման և  ներդրումների նախարար

 

    Հ. Արշակյան        - Տրանսպորտի, կապի և  տեղեկատվական տեխնոլոգիաների

                         նախարարի առաջին տեղակալ

 

    Շ. Քոչարյան        - Արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Օ. Եսայան          - Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  

                         լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ

                         մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ

 

    Վ. Բադալյան        - Տաջիկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և  

                         լիազոր դեսպան

 

    Վ. Տողանյան        - ՌԴ-ում ՀՀ արտակարգ և  լիազոր դեսպան

 

    Ա. Ղևոնդյան        - Արտաքին գործերի նախարարի խորհրդական, Արտաքին

                         գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության

                         պետի պաշտոնակատար

 

    Վ. Կոստանյան       - ՀՀ առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար

 

    Կ. Փաշոյան         - ՀՀ առաջին փոխվարչապետի մամուլի քարտուղար

 

    Ս. Ավետիսյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

                         վարչության գլխավոր մասնագետ

 

    Գ. Պետրոսյան       - Արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության պետի

                         տեղակալ (27.05.2018-01.06.2018)

 

    Ա. Կարապետյան      - Արտաքին գործերի նախարարության «Պետական

                         արարողակարգի ծառայություն» գործակալության

                         խորհրդական (27.05.2018-01.06.2018)

 

    Շ. Գալստյան        - «Փակտոր» տեղեկատվական կենտրոնի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Դեվրիկյան       - «Փակտոր» տեղեկատվական կենտրոնի օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Մ. Խաչատրյան       - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Է. Դավթյան         - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.05.2018
N 583-Ա
Որոշում