041.1247.200918
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 սեպտեմբերի 2018 թվականի N 1247-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով`
1. Հայաստանի Հանրապետությունում բնական գազի գնի ձևավորման վրա ազդեցություն ունեցող բաղադրիչների և գործոնների ամբողջական ուսումնասիրություն իրականացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ (այսուհետ` աշխատանքային խումբ):
2. Հաստատել աշխատանքային խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. սեպտեմբերի 20-ի
N 1247-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Գ. Բաղրամյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարի պաշտոնակատար
Հ. Վարդանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարի տեղակալ
Ա. Գասպարյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
Մ. Սողոմոնյան - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի
նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Թադևոսյան - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
Կ. Մովսեսյան - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ`
ֆինանսների և էկոնոմիկայի գծով (համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ,
գլխավոր ճարտարագետ (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 31.10.2018 թիվ 1451-Ա որոշում)