010.0153.280301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի մարտի 13-ին
«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը «ավտոկայանները,» բառից հետո լրացնել «ենթակարգավարական կետերը,» բառերով:
i
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ յոթերորդ կետով.
«7. Ընդհանուր օգտագործման տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնում են միայն մրցութային եղանակով ընտրված կազմակերպությունները: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
28 մարտի 2001 թ.
ՀՕ-153