i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 հուլիսի 2019 թվականի N 952-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1672-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1672-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին` սույն որոշման ընդունումից հետո 7-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 17
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի
2019 թ. հուլիսի 17-ի
N 952-Ա որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. դեկտեմբերի 26-ի
N 1672-Ա որոշման
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Է. Գրիգորյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարար (աշխատանքային խմբի
ղեկավար)
Վ. Մելքոնյան - Ջրային կոմիտեի նախագահ
Հ. Գուլյան - Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Ռաֆայելյան - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի
պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)
Խ. Հարությունյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային
ռեսուրսների կառավարման գործակալության պետի
տեղակալ
Ա. Ուլիխանյան - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի սակագնային քաղաքականության
վարչության պետ (համաձայնությամբ)
Դ. Մեջլումյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության հողերի օգտագործման
և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ
Ա. Չիֆլիկյան - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի
փորձաքննության գործակալության քաղաքացիական և
առևտրային իրավունքի բաժնի պետ
Ա. Ղալեչյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության վարչական վերահսկողության վարչության
խորհրդական` առանձին գործառույթներ համակարգող
Դ. Ստեփանյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության էներգետիկայի վարչության
վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ
Ա. Քոչարյան - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և
գիտատեխնիկական նորմավորման վարչության
շինարարության և գնագոյացման մեթոդաբանության
բաժնի պետ
Լ. Ազիզյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության
«Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ
Ա. Հունանյան - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
(համաձայնությամբ)
Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման
ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
(համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր
նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի
վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ
Տ. Մինասյան - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր
ճարտարագետի տեղակալ (համաձայնությամբ)
Հ. Տերտերյան - ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և
բնապահպանության վարչության պետ
Յու. Ազատյան - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և
բնապահպանության վարչության պետ
Հ. Համբարձումյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության
և բնապահպանության վարչության պետ
Մ. Եղիազարյան - ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և
բնապահպանության վարչության պետ
Վ. Միրզախանյան - ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և
բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի
գլխավոր մասնագետ»: