ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 սեպտեմբերի 2019 թվականի N 1234-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 903-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
  i 
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
   i 
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին» N 903-Ա որոշման մեջ «ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանին» բառերը փոխարինել «շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանին» բառերով:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2019 թ. սեպտեմբերի 3
Երևան