041.0335.270401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 ապրիլի 2001 թվականի N 335
 
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հայաստանի Հանրապետության Նախագահի 1993 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, նպաստների, բնակչության եկամուտների ինդեքսավորման, աշխատանքի պաշտպանության հարցերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու կարգը հաստատելու մասին» ՆՀ-223 հրամանագրին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի արհեստակցական միությունների կոնֆեդերացիայի միջև արտադրության խթանման ու աշխատանքի պաշտպանության, աշխատանքի վարձատրության, կենսաթոշակների, բնակչության եկամուտների կարգավորման հարցերի վերաբերյալ 2001 թվականին կնքվելիք համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն նշված համաձայնագրի նախագծի շուրջ վարվող բանակցությունների ընթացքի մասին:
 
Հաստատված է
ՀՀ վարչապետի 2001 թ.
ապրիլի 27-ի N 335 որոշմամբ
 
ԿԱԶՄ
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
 
     Մ. Թոփուզյան      - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար 
                         (հանձնաժողովի նախագահ)
     Դ. Լոքյան         - ՀՀ քաղաքաշինության նախարար
     Վ. Խաչատրյան      - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարար
Դ. Հարությունյան  - ՀՀ արդարադատության նախարար
     Կ. Ճշմարիտյան     - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար
     Ա. Մանուկյան      - ՀՀ պետական եկամուտների նախարար
     Ռ. Մարտիրոսյան    - ՀՀ սոցիալական ապահովության նախարար
     Ա. Մկրտչյան       - ՀՀ առողջապահության նախարար
     Դ. Վարդանյան      - ՀՀ պետական գույքի կառավարման նախարար
     Ֆ. Մուշեղյան      - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի 
                         նախագահ
     Ա. Կարապետյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի 
                         վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
 
(կազմը փոփ. 20.09.01 թիվ 687 որոշում)