Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻ ...

 

 

040.0462.160418

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2018 թվականի N 462-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2018 թվականի ապրիլի 26-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1225-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2018 թվականի ապրիլի 12-ի

N 462-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |ԱՏԳ ԱԱ-ի|Անվանումը                  |Չափի|Քանակը   |Արժեքը (դրամ)|

|ը/կ|ծածկա-  |                           |միա-|         |             |

|   |գիրը    |                           |վորը|         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|1. |5401    |Մանվածք                    |կգ  |  150 000|  343 000 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|2. |5205    |100% բամբակե մանվածք       |կգ  |2 076 923|2 477 770 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|3. |5205    |100% բամբակե մանվածք       |կգ  |2 076 923|3 307 500 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|4. |3204    |Ներկանյութեր               |կգ  |  133 333|  980 000 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|5. |3402    |Շիճուկ Sera Fil C-BRS      |կգ  |  125 000|   88 813 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|6. |3507    |Շիճուկ Sera Zyme C-TO      |կգ  |  125 000|   61 250 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|7. |3507    |Շիճուկ Lava Cell BGA       |կգ  |  125 000|  122 500 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|8. |3809    |Շիճուկ Sera Gal C-FTR      |կգ  |  125 000|  131 688 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|9. |2918    |Շիճուկ Sera Con M-TC       |կգ  |  125 000|   67 375 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|10.|3809    |Շիճուկ Sera Fast C-RD New  |կգ  |  125 000|  110 250 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|11.|3910    |Սիլիկոն Eva Soft HKS       |կգ  |  125 000|   88 813 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|12.|4819    |Ստվարաթղթե արկղեր          |կգ  |  250 000|  367 500 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|13.|3403    |Փափկացնող նյութ տեքստիլի   |կգ  |   20 000|   19 206 000|

|   |        |մշակման համար              |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|14.|3402    |Մակերևութաակտիվ  օրգանական |կգ  |   28 000|   17 552 000|

|   |        |նյութեր` բաժնեծրարված կամ  |    |         |             |

|   |        |չբաժնեծրարված մանրածախ     |    |         |             |

|   |        |վաճառքի համար` ԱՅԼ         |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|15.|2918    |Կիտրոնաթթու                |կգ  |  125 000|   67 375 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|16.|3402    |ԱՅԼ մակերևութաակտիվ        |կգ  |   24 000|   15 365 000|

|   |        |նյութեր                    |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|17.|2915    |Քացախաթթու                 |կգ  |  104 000|   32 181 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|18.|2847    |Ջրածնի պերօքսիդ            |կգ  |  200 000|   34 144 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|19.|2833    |Դինատրիումի սուլֆատ        |կգ  |1 500 000|  208 065 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|20.|2836    |Դինատրիումի կարբոնատ       |կգ  |  520 000|   95 016 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|21.|2815    |Նատրիումի հիդրօքսիդ պինդ   |կգ  |  120 000|   34 251 000|

|   |        |վիճակում                   |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|22.|2831    |Նատրիումի երկթիոնիտ        |կգ  |  100 000|   34 677 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|23.|2501    |Աղ` արդյունաբերական        |կգ  |  140 000|   17 365 000|

|   |        |նպատակների համար           |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|24.|2807    |Ծծմբաթթու                  |կգ  |  144 000|   26 120 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|25.|3906    |Ակրիլային պոլիմեր` պոլի    |կգ  |  125 000|  131 688 000|

|   |        |[N-(3-հիդրօքսիիմինո-1,1-   |    |         |             |

|   |        |դիմեթիլբութիլ) ակրիլամիդ]  |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|26.|3824    |Դիրտի առաջացումն արգելակող |կգ  |    4 000|    3 200 000|

|   |        |նյութ                      |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|27.|3507    |Հակաօքսիդիչ ֆերմենտ        |կգ  |  250 000|  183 750 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|28.|3404    |Մոմանյութ                  |կգ  | 4000    |    4 110 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|29.|5807    |Պիտակ` գործած              |կգ  |   15 000|   70 000 000|

|   |        |մակագրություններով         |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|30.|5807    |Պիտակներ` այլ              |կգ  |   15 000|   70 000 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|31.|5308    |Մանվածք այլ բուսական       |կգ  |1 200 000|3 000 000 000|

|   |        |մանածագործական             |    |         |             |

|   |        |մանրաթելերից` հնդկեղեգի    |    |         |             |

|   |        |մանվածք                    |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|32.|5510    |Մանվածք արհեստական         |կգ  |1 200 000|3 000 000 000|

|   |        |մանրաթելերից (բացի կարի    |    |         |             |

|   |        |թելերից)` մանրածախ վաճառքի |    |         |             |

|   |        |համար չբաժնեծրարած-միաթել  |    |         |             |

|   |        |մանվածք                    |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|33.|5510    |Մանվածք արհեստական         |կգ  |1 200 000|3 000 000 000|

|   |        |մանրաթելերից (բացի կարի    |    |         |             |

|   |        |թելերից)` մանրածախ վաճառքի |    |         |             |

|   |        |համար չբաժնեծրարած -       |    |         |             |

|   |        |բազմաոլոր մանվածք          |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|34.|4819    |Ստվարաթղթե արկղեր          |կգ  |  250 000|  367 500 000|

|___|________|___________________________|____|_________|_____________|

|35.|3923    |Պոլիմերային /ՊՎՔ/          |կգ  |   50 000|   61 250 000|

|   |        |պայուսակներ փաթեթավորման   |    |         |             |

|   |        |համար                      |    |         |             |

|___|________|___________________________|____|_________|_____________|

|36.|3923    |Այլ պոլիմերային թաղանթ`    |կգ  |   50 000|   61 250 000|

|   |        |փաթեթավորման համար         |    |         |             |

|_______________________________________________________|_____________|

|Ընդամենը                                               |18700524000  |

._____________________________________________________________________.

 

(հավելվածը փոփ. 12.12.2019 թիվ 1829-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.04.2018
N 462-Ա
Որոշում