Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 592-Ա ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 դեկտեմբերի 2019 թվականի N 1956-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 592-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

i

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 6-ի «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հիդրոլոգիական միջազգային ծրագրի ազգային կոմիտե ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 592-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. դեկտեմբերի 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2019 թ. դեկտեմբերի 25-ի

N 1956-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ վարչապետի

2016 թ. հուլիսի 6-ի

N 592-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ

 

    Վ. Մելքոնյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ջրային կոմիտեի նախագահ (ազգային

                         կոմիտեի նախագահ)

 

    Ա. Մեսրոպյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Է. Ղուկասյան       - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի

                         կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական

                         կենտրոնի հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության

                         ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)   

 

    Ա. Մխիթարյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային

                         ռեսուրսների կառավարման գործակալության պետի

                         տեղակալ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ ԱԳ նախարարության բազմակողմ քաղաքականության և  

                         զարգացման համագործակցության վարչության ՅՈՒՆԵԱԿՕ-ի

                         և բազմակողմ կրթամշակութային համագործակցության

                         բաժնի երկրորդ քարտուղար

 

    Թ. Վարդանյան       - Երևանի  պետական համալսարանի ֆիզիկական

                         աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի

                         վարիչ, աշխարհագրական գիտությունների դոկտոր,

                         պրոֆեսոր (համաձայնությամբ)

 

    Ս. Խաչատրյան       - ճարտարապետության և  շինարարության Հայաստանի

                         ազգային համալսարանի հիդրոշինարարության, ջրային

                         համակարգերի և հիդրոէլեկտրակայանների ամբիոնի

                         դասախոս (համաձայնությամբ)

 

    Վ. Թոքմաջյան       - «Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային

                         հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ» փակ

                         բաժնետիրական ընկերության գլխավոր գիտաշխատող,

                         տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ

                         (համաձայնությամբ)

 

    Տ. Բաղդասարյան     - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության ջրային կոմիտեի արտաքին կապերի բաժնի

                         պետ (ազգային կոմիտեի քարտուղար)»:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.12.2019
N 1956-Ա
Որոշում