(ուժը կորցրել է 24.10.05 թիվ 821-Ա որոշում)
i
041.0402.310501
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
31 մայիսի 2001 թվականի N 402
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
 
     Կ. Ճշմարիտյան      - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարար 
                          (հանձնաժողովի նախագահ) 
     Ա. Մկրտչյան        - ՀՀ առողջապահության նախարար
     Լ. Ռուխկյան        - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
     Կ. Արեյան          - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
     Ա. Սահրադյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ
     Ռ. Շուգարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
     Լ. Հովսեփյան       - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի 
                          վարչության գլխավոր մասնագետ
     Ռ. Դավթյան         - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության 
                          միկրոտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ
     Լ. Վարդանյան       - ՀՀ էներգետիկայի նախարարության գլխավոր վարչության 
                          պետ
     Յու. Բաբախանյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և  
                          Միջին արևելքի երկրների վարչության արաբական
                          երկրների և Իսրայելի բաժնի վարիչ
     Ս. Խաչատրյան       - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի 
                          նախարարության միջազգային հարաբերությունների 
                          վարչության պետ
     Գ. Գրիգորյան       - ՀՀ տրանսպորտի և  կապի նախարարության արտաքին 
                          կապերի վարչության պետ
     Գ. Մելքոնյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարության 
                          վարչության պետ
     Ն. Հովհաննիսյան    - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 
                          արևելագիտության ինստիտուտի տնօրեն
     Հ. Սուվարյան       - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
     Ա. Հովհաննիսյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և  
                          Միջին Արևելքի վարչության արաբական երկրների և 
                          Իսրայելի բաժնի երրորդ քարտուղար (հանձնաժողովի 
                          պատասխանատու քարտուղար)
(կազմը փոփ. 15.10.01 թիվ 734, 14.10.02 թիվ 592-Ա, 28.11.02 թիվ 719-Ա, 10.12.04 թիվ 821-Ա որոշումներ)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 389 որոշման 1-ին կետը և 2001 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 23-ի N 389 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 127 որոշումը: