Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐ ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտը ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը:    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 ապրիլի 2020 թվականի N 681-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 184-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) վարկերը տրամադրվելու են դրամով. առավելագույնը 14 տոկոս (մինչև 1 մլն դրամ գումարի վարկի դեպքում մինչև 13 տոկոս) փաստացի տոկոսադրույքով, ընդ որում, վարկի հետ կապված ֆինանսական կառույցների ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում (կանխիկացման վճար, սպասարկման վճար, միջնորդավճարներ և այլն)` մինչև 1 մլն դրամ (միայն ֆիզիկական անձանց համար), 3-15 մլն դրամ, 3-30 մլն դրամ (ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման և ավանդական այգու հիմնման համար) և 3-50 մլն դրամ (տավարաբուծության զարգացման համար) գումարի սահմաններում: Վարկերը կարող են տրամադրվել առանձին փուլերով.».

2) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 5-րդ ենթակետում «3-15 մլն» բառերը փոխարինել «3-50 մլն» բառերով, իսկ «մինչև 3 տարի,» բառերից հետո լրացնել «ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` մինչև 7 տարի,» բառերով.

3) «Ծրագրի նկարագիրը» բաժնի 15-րդ կետի 7-րդ ենթակետում «3-15 մլն» բառերը փոխարինել «3-50 մլն» բառերով, իսկ «12 ամիս,» բառերից հետո լրացնել «ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում` առավելագույնը` 4 տարի,» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մայիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.04.2020
N 681-Լ
Որոշում