ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունվարի 2021 թվականի N 42-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1831-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպելու և գույք հանձնելու մասին» N 1831-Ա որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2018 թվականի փետրվարի 19-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 30/0018 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) մինչև 2021 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի 1-ին փողոց N 49 հասցեում գտնվող անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.
3) սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «ՀՀ Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղի Կ. Գևորգյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. հունվարի
Երևան