ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 փետրվարի 2021 թվականի N 179-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1287-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին կետը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 1-ի «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1287-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) «Ս. Գալյան» բառերը փոխարինել «Ա. Հովհաննիսյան» բառերով.
2) «Գ. Բալայան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Զաքարյան - ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 26
Երևան