ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 2021 թվականի N 249-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 991-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 991-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 12-րդ կետով.
._________________________________________________________________________.
|12.|8544609009|Հաղորդաձող |1000 վոլտից |կգ |3636795|Գերմանիա |977 753 384|
| | |մեկուսաց- |ավելի, | | | | |
| | |ված, 1000 |պղնձյա և | | | | |
| | |վոլտից |ալյումինե | | | | |
| | |ավելի |հաղորդիչ- | | | | |
| | |լարումով, |ներով | | | | |
| | |պղնձյա և | | | | | |
| | |ալյումինե | | | | | |
| | |հաղորդիչ- | | | | | |
| | |ներով | | | | | |
._________________________________________________________________________.
«.
2) «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «23 702 986 464» թիվը փոխարինել «24 680 739 848» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. փետրվարի 26
Երևան