ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
12 փետրվարի 2021 թվականի թիվ 26-Ա
ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՒԼՏԻՊԼԵՔՍՈՒՄ ՍԼՈԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՍՓՌՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 44-րդ հոդվածի 1-ին, 5-րդ մասերի և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 94-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. 2021 թվականի փետրվարի 15-ին հայտարարել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթ:
2. Հաստատել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասին տեղեկատվությունը` համաձայն Հավելվածի:
3. Հրապարակել մրցույթի մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի www.tvradio.am պաշտոնական ինտերնետային կայքերում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկմանը հաջորդող օրվանից:
ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ՀԱԿՈԲՅԱՆ
2021թ. փետրվարի 12
ք. Երևան
Հավելված
Հեռուստատեսության և
ռադիոյի հանձնաժողովի
2021 թվականի փետրվարի 12-ի
թիվ 26-Ա որոշման
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման
մայրաքաղաքային սփռման մրցույթի մասին
1. Լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը` հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործում.
2. Սփռման տարածքը` ք. Երևան.
3. Սլոթերի քանակը` 1.
4. Մրցույթին մասնակցելու համար ներկայացվում է`
1) հայտ (ձևը կցվում է),
2) փաստաթուղթ` տեսալսողական մեդիածառայություն մատուցողի նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ,
3) ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթեր,
4) տվյալներ օգտագործվելիք տեխնիկական միջոցների վերաբերյալ,
5) տեղեկություններ աշխատակազմի քանակի, նրանց կրթության և մասնագիտության վերաբերյալ,
6) էթիկայի կանոնագիր,
7) էթիկայի կանոնագրի դրույթների ապահովման ինքնակարգավորման միջոցները,
8) մրցույթին մասնակցելու համար 900005164596 հաշվեհամարին «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված 400 000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը:
5. Հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են երեք նույնական փաթեթով` յուրաքանչյուրը թելակարված, համարակալված, վերջին թերթի հետնամասում, կարի վրա փակցված պիտակով` «Բաղկացած է ... թերթից» գրառմամբ («...» նշվում է թերթերի քանակը), ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում): Փաթեթները ներկայացվում են փակ ծրարով` ստորագրված և կնքված (կնիքի առկայության դեպքում):
6. Հայտերն ընդունվում են 2021 թվականի մարտի 17-ից մինչև ապրիլի 5-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9:00-18:00-ն: Հայտերը և կից փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով` ՀՀ, ք. Երևան, Իսահակյան 28 հասցեով:
7. Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 010 52 94 06 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. փոստի հասցեով:
Հեռուստատեսության և ռադիոյի
հանձնաժողովի նախագահ
________________________ -ին
(անուն, ազգանուն)
ՀԱՅՏ
Սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու
Հայտատուի անվանում __________________________________________________
Գտնվելու/հաշվառման վայրը ____________________________________________
Պետական գրանցման/հաշվառման համարը ___________________________________
Հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն ____________________________________
Սփռման տարածքը ______________________________________________________
Տեղեկություն հեղինակազորման վերաբերյալ ______________________________
[] Հաստատում եմ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 15-րդ հոդվածում նշված սահմանափակումների բացակայությունը:
Կից փաստաթղթեր`______ թերթ:
Հայտատու _____________________ ___________________
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
Կ.Տ. (կնիքի առկայության դեպքում)
________________________
(օրը, ամիսը, տարեթիվը)