Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ (COVID-19) ...

01.06.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.03.2021  -ից մինչեւ   01.06.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 31.05.2021 թիվ 2041-Լ որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

29 մարտի 2021 թվականի N 1012-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅԱՄԲ

(COVID-19) ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ «ՎՆԱՍՎԱԾՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ և ՕՐԹՈՊԵԴԻԱՅԻ

ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին կետը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ` Կազմակերպություն) ծավալել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային ծառայություն` մինչև 126 մահճակալով (100` սոմատիկ, 18` ինտենսիվ սոմատիկ, 8` վերակենդանացում):

2. Սույն հրամանի 1-ին կետով ծավալված մասով Կազմակերպությունում կազմակերպել կորոնավիրուսային հիվանդության COVID-19-ի հաստատված ախտորոշմամբ պացիենտների բժշկական օգնությունը և սպասարկումը:

3. «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սերգեյ Մանուկյանին`

1) 2021 թվականի մարտի 25-ից 126 մահճակալով կազմակերպել կորոնավիրուսի հիվանդության (COVID-19) ախտորոշումը հաստատված պացիենտների բժշկական օգնության և սպասարկման ծառայություն,

2) սահմանված կարգով կազմակերպել կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումները:

4. Առողջապահության նախարարության «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանին`

աջակցել Կազմակերպության տնօրինությանը և համաճարակաբանական ծառայությանը կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված սանիտարահամաճարակային անվտանգության միջոցառումների և ներհիվանդանոցային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների կազմակերպման գործընթացում:

5. Առողջապահության նախարարի խորհրդական Յակով Ասատրյանին`

սահմանված կարգով կազմակերպել Կազմակերպության կողմից իրականացրած ծառայությունների փոխհատուցումը ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման N 2 հավելվածի 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության համաձայն` կազմակերպությունների (բաժանմունքների) պահպանման ծախսերով:

6. Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանին`

սահմանված կարգով կազմակերպել Առողջապահության նախարարության և Կազմակերպության միջև ծավալված բժշկական ծառայությունների մասով բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման գործընթացը` փոխհատուցման համար հիմք ընդունելով Կազմակերպության կողմից հաշվետու ժամանակահատվածում փաստացի իրականացրած և սահմանված կարգով ներկայացրած բժշկական օգնության և սպասարկման և այլ ծառայությունների ծավալները:

7. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`

հրամանը տեղադրել Առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:

8. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանին:

9. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

10. Սույն հրամանի դրույթները տարածվում են 2020 թվականի մարտի 25-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

pin
Առողջապահության նախարարություն
29.03.2021
N 1012-Լ
Հրաման