041.0625.290801
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2001 թվականի N 625
Ա. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ Ա. Շահնազարյանին 2001 թվականի հոկտեմբերի 10-14-ը ու Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության քիմիայի վարչության պետ Ա. Սուքիասյանին օգոստոսի 22-ից մինչև սեպտեմբերի 7-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն` Շանսի նահանգում քլորոպրենային կաուչուկի արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ համաձայնագրերը նախապատրաստելու և ստորագրելու համար:
(1-ին կետը փոփ. 12.10.01 թիվ 731 որոշում)
2. Ա. Շահնազարյանի և Ա. Սուքիասյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Ա. Շահնազարյանի և Ա. Սուքիասյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: