ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 մայիսի 2021 թվականի N 572-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 540-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի մայիսի 19-ի «Բելառուսի Հանրապետություն պատվիրակություն գործուղելու մասին» N 540-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը «միջոցների հաշվին.» բառերից հետո լրացնել «համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի» բառերով.
2) հավելվածում «(22.05.2021թ.-28.05.2021թ.)» բառերը փոխարինել «(22.05.2021թ.-26.05.2021թ.)» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. մայիսի 26
Երևան