Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 13 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 հունիսի 2021 թվականի N 1058-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`

1) հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետի`

ա. «իբ» պարբերությունը «ենթակա է վերադարձի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2020 թվականին անկած կամ սանիտարական սպանդի ենթարկված և հանրապետությունում առկա համավարակի ու ռազմական դրության պատճառով նախարարություն սահմանված կարգով տեղեկատվություն չներկայացված տոհմային կենդանիների մասով` ծրագրի շահառուի կողմից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը յուրաքանչյուր անկած կենդանու դիմաց առնվազն 70 հազ. դրամ վարկի մայր գումարը մարելու և վճարման անդորրագիրը նախարարություն ներկայացնելու պայմանով» բառերով,

բ. «իդ» պարբերության «նախորդ մարման օրվանից սկսած» բառերից հետո` նոր տողից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«- «իե» և «իբ» պարբերություններով սահմանված պայմանների խախտման դեպքում»,

գ. «իդ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «իե» պարբերությունով`

«իե. տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը իրականացվում է վարկը հաստատելուց հետո` երեք ամսվա ընթացքում, որի ավարտի վերջին տասնօրյակում շահառուի նախաձեռնությամբ և նախարարության համաձայնությամբ տոհմային կենդանիների ձեռքբերումը, ներմուծման դեպքում նաև ներկրումը, կարող է երկարաձգվել ևս մեկ ամսով»,

դ. «ժթ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժթ. տոհմային ՄԵԿ-ի անկումից և (կամ) սանիտարական սպանդից, կամ օտարումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, շահառուն նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն` դրան կցելով կենդանու անկման վերաբերյալ արձանագրություն և անասնաբույժի եզրակացություն, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի պաշտոնակատար       Ն. Փաշինյան

 

2021 թ. հունիսի

Երևան

 

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.06.2021
N 1058-Լ
Որոշում