ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2021 թվականի N 1033-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 816-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» N 816-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հունիսի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2021 թվականի հունիսի 24-ի
N 1033-Ն որոշման
«Հավելված N 3
ՀՀ կառավարության
2007 թվականի հուլիսի 19-ի
N 816-Ն որոշման
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
._____________________________________________________________________.
|Պայմանական|Նշանակությունը |Ծանոթագրություն |
|նշանները |(թվանշաններ) | |
|__________|__________________________|_______________________________|
|0 |0 (զրո) | |
|__________|__________________________|_______________________________|
|X |(1-9) |Միևնույն հաշվառման |
| | |համարանիշում «X» պայմանական |
| | |նշանի փոխարեն կիրառվում է նույն|
| | |թվանշանը |
|__________|__________________________|_______________________________|
|Y |(1-9) |Միևնույն հաշվառման |
| | |համարանիշում «Y» պայմանական |
| | |նշանի փոխարեն կիրառվում է նույն|
| | |թվանշանը |
|__________|__________________________|_______________________________|
|Պայմանական|Նշանակությունը | |
|նշանները |(տառերը) | |
|__________|__________________________|_______________________________|
|+ |տառ` A կամ B կամ C կամ D |Միևնույն հաշվառման |
| |կամ E կամ F կամ G կամ H |համարանիշում «+» պայմանական |
| |կամ I կամ J կամ K կամ L |նշանը կրկնվելու դեպքում |
| |կամ M կամ N կամ O կամ P |կիրառվում է նույն տառը |
| |կամ Q կամ R կամ S կամ T | |
| |կամ U կամ V կամ W կամ X | |
| |կամ Y կամ Z | |
|__________|__________________________|_______________________________|
|- |տառ` A կամ B կամ C կամ D | |
| |կամ E կամ F կամ G կամ H | |
| |կամ I կամ J կամ K կամ L | |
| |կամ M կամ N կամ O կամ P | |
| |կամ Q կամ R կամ S կամ T | |
| |կամ U կամ V կամ W կամ X | |
| |կամ Y կամ Z | |
._____________________________________________________________________.
»:
Պաշտոնական հրապարակման օրը` 25 հունիսի 2021 թվական: