| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 սեպտեմբերի 2021 թվականի N 1414-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 322-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 4-ի N 1408-Լ որոշմամբ նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների, պետական մարմինների և կազմակերպությունների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2021-2022 թվականների ծրագրի միջոցառումները հաստատելու մասին» N 322-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1.1-ին կետով.
._________________________________________________________________________.
|1.1.1 |Պետական սահմանի |01.10.|«Փորձա- |ՀՀ պե- |ՀՀ վար- |Ֆինանսա-|
| |անցման կետերում |2021թ.|գիտական |տական |չապետի |վորում |
| |առկա և արտաքին | |խումբ |եկա- |04.10. |չի պա- |
| |տնտեսական | |ստեղծելու |մուտների|2019 թ. |հանջ- |
| |գործունեության | |մասին» ՀՀ |կոմիտե |N 1408-Լ |վում: |
| |սպասարկման | |վարչապետի | |որոշմամբ | |
| |կենտրոններում | |որոշման | |նախատեսված | |
| |նախատեսվող | |նախագծի | |պետական | |
| |պետական | |ներկայացում | |կառավարման | |
| |մարմինների | |ՀՀ վարչապետի| |համակարգի | |
| |կողմից բիզնես | |աշխատակազմ | |մարմինները | |
| |գործընթացների | | | |և պետական | |
| |վերլուծության և | | | |մարմինները | |
| |կրկնությունների | | | | | |
| |վերհանման | | | | | |
| |նպատակով | | | | | |
| |հսկողական գոր- | | | | | |
| |ծառնությունների | | | | | |
| |վերլուծության | | | | | |
| |իրականացման | | | | | |
| |նպատակով | | | | | |
| |փորձագիտական | | | | | |
| |խմբի ստեղծում` | | | | | |
| |շահագրգիռ | | | | | |
| |պետական | | | | | |
| |մարմինների և, | | | | | |
| |ըստ անհրաժեշ- | | | | | |
| |տության, անկախ | | | | | |
| |փորձագետների | | | | | |
| |ներգրավմամբ | | | | | |
._________________________________________________________________________.
«.
2) 1.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
._________________________________________________________________________.
|1.2. |«Մեկ կանգառ, մեկ|30.12.|Հայաստանի |ՀՀ պե- |ՀՀ վար- |Ֆինանսա-|
| |պատուհան» |2021թ.|Հանրապետու- |տական |չապետի |վորում |
| |սկզբունքի | |թյան համար |եկա- |04.10. |չի պա- |
| |ներդրման | |«Մեկ կանգառ,|մուտների|2019 թ. |հանջ- |
| |նպատակով | |մեկ պատու- |կոմիտե |N 1408-Լ |վում: |
| |էտալոնային | |հան» | |որոշմամբ | |
| |մոդելի | |էտալոնային | |նախատեսված | |
| |ընտրության համար| |մոդելը | |պետական | |
| |միջազգային | |հաստատելու | |կառավարման | |
| |փորձի | |մասին» | |համակարգի | |
| |ուսումնասիրման | |ՀՀ վարչապետի| |մարմինները | |
| |և փորձագիտական | |որոշման | |և պետական | |
| |խմբի | |նախագծի | |մարմինները | |
| |համապատասխան | |ներկայացում | | | |
| |վերլուծության | |ՀՀ վարչապետի| | | |
| |արդյունքների | |աշխատակազմ | | | |
| |հիման վրա | | | | | |
| |Հայաստանի | | | | | |
| |Հանրապետության | | | | | |
| |համար «Մեկ | | | | | |
| |կանգառ, մեկ | | | | | |
| |պատուհան» | | | | | |
| |էտալոնային | | | | | |
| |մոդելի | | | | | |
| |ընտրություն | | | | | |
._________________________________________________________________________.
«.
3) 1.3-րդ, 1.4-րդ և 1.5-րդ կետերի 3-րդ աղյուսակներում «31.08.2021 թ.» բառերը փոխարինել «30.12.2021 թ.» բառերով.
4) 1.6-րդ կետի 3-րդ աղյուսակում «30.12.2021 թ.» բառերը փոխարինել «31.05.2022 թ.» բառերով.
5) ուժը կորցրած ճանաչել 4.3-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Ս. Պապիկյան
2021 թ. սեպտեմբերի
Երևան