041.1456.001118
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2018 թվականի N 1456-Ա
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԵՄ-ը Հայաստանի թվային օրակարգի համար» ծրագիրը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`
Հաստատել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի հարթակի լրամշակման և պետական կառավարման մարմինների միջև «փոխգործելիության» հարթակի ներդրման հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի:
(որոշումը փոփ. 01.11.2021 թիվ 1229-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ -ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2018 թ. հոկտեմբերի 31-ի
N 1456-Ա որոշման
ԿԱԶՄ
«ՄԵԿ ԿԱՆԳԱՌ, ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԹԱԿԻ ԼՐԱՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ «ՓՈԽԳՈՐԾԵԼԻՈՒԹՅԱՆ» ՀԱՐԹԱԿԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Մ. Գրիգորյան - ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ արդարադատության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի` համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ
Ա. Բաբայան - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ս. Քրմոյան - Թվայնացման փորձագիտական թիմի ղեկավար (համաձայնությամբ)
Լ. Ավետիսյան - «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Դ. Ավագյան - Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 27.05.2019 թիվ 606-Ա, 02.03.2020 թիվ 285-Ա, 19.02.2021 թիվ 145-Ա, 01.11.2021 թիվ 1229-Ա որոշումներ)