ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 նոյեմբերի 2021 թվականի N 1870-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» N 1129-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
1) N 1 ցուցակը «DOI 2,5-դիմեթօքսի-4-յոդոամֆետամին» բառերից հետո լրացնել`
«ETH-LAD (6-Էթիլ-6-նոռ-լիզերգինաթթվի դիէթիլ ամիդ)
1P-LSD 1-պրոպիոնիլ-լիզերգինաթթվի դիէթիլամիդ
AL-LAD (6aR, 9R)-N,N-դիէթիլ-7-պրոպ-2-էնիլ-6,6a,8,9-տետրահիդրո -4H-ինդոլ[4,3-fg]խինոլին-9-կարբոնաթթու
5F-CUMYL-PEGACLONE (2.5-դիհիդրո-2-(1-մեթիլ-1-ֆենիլէթիլ)-5- (5-ֆլուորոպենտիլ)-1H-պիրիդոլ[4,3-b]ինդոլ-1-ոն)
HEX-EN (N-էոիլհեքսեդրոն,1-ֆենիլ-2-(էթիլամինո) հեքսան-1-ոն)
Կրոտոնիլֆենտանիլ (N-ֆենիլ-N-[1-(2-ֆենիլէթիլ)-պիպերիդինիլ 4-իլ] -2-բութենամիդ)
Վալերիլֆենտանիլ բառերը (N-ֆենիլ-N-[1-(2-ֆենէթիլ)պիպերիդին-4-իլ] պենտանամիդ)
ԴՊՏ`(N,N-դիպրոպիլտրիպտամին)
MDMB(N)-022 կամ MDMB-4en-PINACA(մեթիլ-3,3-դիմեթիլ-2-[1-(պենտ-4-են-1-իլ) -1H-ինդազոլ-3-կարբոքսամիդո] բութանոատ)
ACBM(N)-073-FN-(ադամանտան-1-իլ)-1-(4-ֆտորոբութիլ)-1H-ինդազոլ-3- կարբոքսամիդ)
4F-MPH(մեթիլ2-(4-ֆտորոֆենիլ)-2-(պիպերիդին-2-իլ) ացետատ)
3-FPM (2-(3-ֆլուրոֆենիլ)-3-մեթիլմորֆոլին)» բառերով.
2) N 3 ցուցակը`
ա. «Էստազոլամ» բառից հետո լրացնել «Էտիզոլամ» բառով,
բ. «Ֆենտերմին» բառից հետո լրացնել «Ֆլուալպրազոլամ» բառով.
3) N 4 ցուցակից հանել «Մեթիլ սպիրտ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2021 թ. նոյեմբերի 18
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 18 նոյեմբերի 2021 թվական: