ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2022 թվականի N 204-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 486-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 3-ի «Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ ստեղծելու և խորհրդի կազմը հաստատելու մասին» N 486-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) «Սրբուհի Ղազարյան - ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Արտաշես Թումանյան - ՀՀ վարչապետի խորհրդական (խորհրդի նախագահ)» բառերով.
2) «Էթերի Ցոմայա» բառերը փոխարինել «Նինո Սպանդերաշվիլի» բառերով, «Սաշիկ Սուլթանյան Եզդիների ազգային կոմիտե ՀԿ համաձայնությամբ» բառերը` «Սաիդ Ավդալյան Երիտասարդ եզդիներ ՀԿ համաձայնությամբ» բառերով, «Սերգեյ Ռաչկո» բառերը` «Ալլա Մինասյան» բառերով, «Գալինա Գավրիլովիչ» բառերը` «Մարի Սիմոնյան» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. փետրվարի
Երևան