17.02.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի հունվարի 19-ին
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում`
i
1) 15-րդ կետի «գույքի, եկամուտների և շահերի հայտարարագիր» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր» բառերով.
i
2) 16-րդ կետը «պարտավորությունների նվազումը» բառերից հետո լրացնել «կամ ծախսը» բառերով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Տարեկան հայտարարագրում ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունն առաջին անգամ ենթակա է ներկայացման 2021 թվականի տարեկան հայտարարագրում` 2022 թվականի հունվարի 1-ից: 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձինք պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում ներկայացնում են նաև ծախսերի վերաբերյալ տեղեկություններ:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. փետրվարի 16 Երևան ՀՕ-57-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 16 փետրվարի 2021 թվական: