24.03.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մարտի 24-ին
«ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-207-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը «Կենտրոնական ընտրական հանձնաժողովում» բառերից հետո լրացնել «, հակակոռուպցիոն կոմիտեում» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում «հատուկ քննչական ծառայության պետը` հատուկ քննչական ծառայության համար» բառերը փոխարինել «հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը` հակակոռուպցիոն կոմիտեի համար» բառերով:
i
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. ապրիլի 17 Երևան ՀՕ-156-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 20 ապրիլի 2021 թվական: