04.06.2021 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2021 թվականի մայիսի 5-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի (այսուհետ` Օրենք) 15-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերության «չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին» բառերը փոխարինել «թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում» բառերով:
i
Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածի 2.2-րդ մասի «նախատեսված» բառը փոխարինել «սույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-ին, 13-րդ և 15-րդ մասերով սահմանված պահանջների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ա. Սարգսյան |
|
2021 թ. մայիսի 24 Երևան ՀՕ-193-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 25 մայիսի 2021 թվական: