041.0228.190402
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
19 ապրիլի 2002 թվականի N 228
Դ. ԼՈՔՅԱՆԻՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանին 2002 թվականի ապրիլի 22-26-ը գործուղել Սանկտ Պետերբուրգ` միջազգային շինարարական ֆորումին մասնակցելու համար:
(1-ին կետը փոփ. 17.05.02 թիվ 299 որոշում)
i
2. Դավիթ Լոքյանի Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:
(2-րդ կետը լրաց. 17.05.02 թիվ 299 որոշում)
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` լուծել Դավիթ Լոքյանի Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը: