Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1493-Ա ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 մայիսի 2022 թվականի N 580-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1493-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1493-Ա որոշման հավելվածի`

1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Նարեկ Բաբայան-ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ» բառերը փոխարինել «Ռոբերտ Ղուկասյան-ՀՀ Սյունիքի մարզպետ» բառերով,

բ. «Արտուշ Ղուկասյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական» բառերը փոխարինել «Անետա Բաբայան-Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական» բառերով,

գ. «Գոհար Մամիկոնյան-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ» բառերը փոխարինել «Գոհար Մամիկոնյան-Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)» բառերով.

2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Սոնա Հարությունյան-»Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Արտուշ Ղուկասյան-ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)» բառերով.

3) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Թեհմինա Մարության-Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, խորհրդի քարտուղար, բան. գիտ. թեկնածու, դոցենտ» բառերը փոխարինել «Զարեհ Գրիգորյան-Գորիսի պետական համալսարանի մաթեմատիկայի և ֆիզիկատեխնիկական գիտությունների ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր» բառերով.

4) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում «Հարութ Դավթյան-Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերը փոխարինել «Մելանյա Թևոսյան-Գորիսի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի ուսանող» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. մայիսի 27

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
27.05.2022
N 580-Ա
Որոշում