Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ...

 

01.07.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների,» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Գյումրու և Վանաձորի գլխավոր ճարտարապետների օգնականի» բառերը:

 

i

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «անձինք» բառից հետո լրացնել «(բացառությամբ համայնքի ավագանու անդամների)» բառերով և նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Համայնքի ավագանու անդամների այլ պաշտոններ զբաղեցնելու սահմանափակումները նկարագրված են «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2022 թ. հունիսի 29
Երևան
ՀՕ-268-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 30 հունիսի 2022 թվական:

 


 

 

pin
ՀՀ 09.06.2022
N ՀՕ-268-Ն օրենք