ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
30 հունիսի 2022 թվականի N 977-Ա
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 334-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
       i 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 58-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
       i 
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 17-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով առանձին մարմինների համար նախատեսված հատկացումների հաշվին բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների և կանխիկ ձևով կատարվող ծախսերի տարեկան չափաքանակները հաստատելու մասին» N 334-Ա որոշման 1-ին կետով հաստատված N 1 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
 i 
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին` սույն որոշումից բխող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման N 10 հավելվածում կատարվող փոփոխությունների մասին` որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները կանխիկացման ենթակա չեն:
4. Սույն որոշմամբ կարգավորվող հարաբերությունների նկատմամբ չկիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեների կատարման կարգի 62-րդ կետի պահանջը:
 
Հայաստանի Հանրապետության
    վարչապետ                     Ն. Փաշինյան
 
2022 թ. հունիսի
Երևան
 
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի հունիսի 30-ի
N 977-Ա որոշման
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՔԱՐՏԵՐՈՎ ՇՐՋԱՆԱՌՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
.______________________________________________________________________.
|Գործառական |Ծրագրային   |Բյուջետային ծախսերի    |Բանկային վճարային    |
|դասիչը     |դասիչը      |գործառական             |քարտերով շրջանառվող  |
|___________|____________|դասակարգման բաժինների, |միջոցները (հազ. դրամ)|
|բ  |խ  |դ  |ծրա-|միջո-  |խմբերի և  դասերի,      |_____________________|
|ա  |ու |ա  |գի- |ցառումը|բյուջետային ծրագրերի,  |Ցուցանիշների         |
|ժ  |մ  |ս  |րը  |       |միջոցառումների և       |փոփոխությունը        |
|ի  |բ  |ը  |    |       |միջոցառումները         |(ավելացումները նշված |
|ն  |ը  |   |    |       |կատարող պետական        |են դրական նշանով)    |
|ը  |   |   |    |       |մարմինների անվանումները|                     |
|________________________________________________|_____________________|
|            ԸՆԴԱՄԵՆԸ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐ               |30,423.0             |
|________________________________________________|_____________________|
|   |   |   |    |       |այդ թվում`             |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|01 |   |   |    |       |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ      |30,423.0             |
|   |   |   |    |       |ՀԱՆՐԱՅԻՆ               |                     |
|   |   |   |    |       |ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ        |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |   |   |    |       |այդ թվում`             |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |01 |   |    |       |Օրենսդիր և  գործադիր   |30,423.0             |
|   |   |   |    |       |մարմիններ, պետական     |                     |
|   |   |   |    |       |կառավարում, ֆինանսական |                     |
|   |   |   |    |       |և                      |                     |
|   |   |   |    |       |հարկաբյուջետային       |                     |
|   |   |   |    |       |հարաբերություններ,     |                     |
|   |   |   |    |       |արտաքին                |                     |
|   |   |   |    |       |հարաբերություններ      |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |   |   |    |       |այդ թվում`             |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |   |01 |    |       |Օրենսդիր և  գործադիր   |30,423.0             |
|   |   |   |    |       |մարմիններ, պետական     |                     |
|   |   |   |    |       |կառավարում             |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |   |   |    |       |այդ թվում`             |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |   |   |1024|       |ՀՀ Ազգային ժողովի      |30,423.0             |
|   |   |   |    |       |լիազորությունների      |                     |
|   |   |   |    |       |իրականացման ապահովում  |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |   |   |    |11001  |ՀՀ Ազգային ժողովի      |30,423.0             |
|   |   |   |    |       |գործունեության         |                     |
|   |   |   |    |       |ապահովում` օրենսդրական,|                     |
|   |   |   |    |       |վերլուծական և          |                     |
|   |   |   |    |       |ներկայացուցչական       |                     |
|   |   |   |    |       |ծառայություններ        |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |   |   |    |       |այդ թվում`             |                     |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |   |   |    |       |ՀՀ Ազգային ժողով       |30,423.0             |
|___|___|___|____|_______|_______________________|_____________________|
|   |   |   |    |       |Ներկայացուցչական ծախսեր|30,423.0             |
.______________________________________________________________________.