22.10.2022 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 6-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 224-րդ հոդվածում «201-րդ հոդվածի 1-ին» բառերը փոխարինել «201-րդ հոդվածի 1-ին (բացառությամբ պետական սահմանը հատելիս հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի)» բառերով:
i
Հոդված 2. Օրենսգրքի 224.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 224. |
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը |
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության մարմինները ձերբակալվածներին պահելու վայրերում քննում են սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված` ձերբակալվածներին պահելու վայրերում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը և սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնք հայտնաբերվել են պետական սահմանի անցման կետերում:
2. Սույն օրենսգրքի 186-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու, վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի ձերբակալվածներին պահելու վայրի պետը:
3. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության անունից սույն օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետը կամ սահմանային վերահսկողության ստորաբաժանման խմբի պետը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2022 թ. հուլիսի 20 Երևան ՀՕ-332-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 21 հուլիսի 2022 թվական: