ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
ԲԴԽ-87-Ո-281
2022թ.
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ ԲԴԽ-10-Ո-17 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 94-րդ հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման հավելվածի 9-րդ կետի 1-ին ենթակետը` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի և դատարանների 2022 թվականի ծախսերի առանձին տեսակի նախահաշիվները հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-10-Ո-17 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1. Որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով հաստատված 1-ին, 2-րդ և 3-րդ հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի,
i
2. Որոշման 1-ին կետը 18-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19-րդ ենթակետով.
«19) Հակակոռուպցիոն դատարանի 2022 թվականի ծախսերի նախահաշիվը` համաձայն հավելված 19-ի:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ս. ՉԻՉՈՅԱՆ
2022թ. սեպտեմբերի 15
ք. Երևան
Հրապարակվել է ԲԴԽ կայքէջում (www.court.am)` 16 սեպտեմբերի 2022 թվական: