ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 2022 թվականի N 1432-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 633-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի «Գույք հետ վերցնելու և նվիրաբերելու մասին» N 633-Ա որոշումը:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի (այսուհետ` համայնք) ղեկավարի հետ կնքել 2022 թվականի մայիսի 30-ին կնքված պետական գույքի նվիրաբերության թիվ ՆԲՆ-02 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր` դրանում նախատեսելով, որ համաձայնագրից բխող ծախսերի առաջացման դեպքում դրանք ենթակա են իրականացման համայնքի միջոցների հաշվին:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված պետական գույքը («ԳԱԶ-5312» մակնիշի, 090CD61 պետհամարանիշի, VIN XTH531200K1191020, թողարկման տարեթիվը` 1989 թվական, տեխնիկական անձնագրի համարը` XB394167, համախառն հաշվեկշռային արժեքը` 780000 դրամ)` տրանսպորտային միջոցը, ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. սեպտեմբերի
Երևան