Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1039- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հոկտեմբերի 2022 թվականի N 1545-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1039-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի «Գույքն առանձնացնելու և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնելու, վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ իրականացնելու և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 1039-Ա որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.

«4) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո սահմանված կարգով միավորել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աճեմյան 25 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 14122021-08-00233) և Աճեմյան 2/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 24112021-08-0027) հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը` իրականացնելով համապատասխան պետական գրանցում:».

2) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում «շուրջ 2700 քմ» բառերը փոխարինել «0,274265 հա» բառերով, իսկ «(կադաստրային ծածկագիր` 08-001-762-003-001) և Աճեմյան 2/1 (08-001-0762-0097-002, 08-001-0762-0097-004, 08-001-0762-0097-005)» բառերը` «(անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 14122021-08-0033) և Աճեմյան 2/2 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական` N 24112021-08-0027)» բառերով.

3) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում «2022 թվականի սեպտեմբերի 30-ին» բառերը փոխարինել «2024 թվականի դեկտեմբերի 30-ին» բառերով.

4) որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետում «կոմիտեի միջոցների հաշվին» բառերը փոխարինել «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի միջոցների հաշվին» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Մ. Գրիգորյան

 

2022 թ. հոկտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.10.2022
N 1545-Ա
Որոշում