ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 2023 թվականի N 36-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 1-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1069-Ա որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ կետի 40-րդ ենթակետում «Պուրդյու» բառը փոխարինել «Նանջինգի օդագնացության և տիեզերագնացության» բառերով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. հունվարի
Երևան